Ես դա ընկալում եմ քննադատություն իմ հասցեին. Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի Ավինյանին քննադատելու մասին (տեսանյութ) «Յուտան» կանգնեցրեց «Լեյքերսին»․ 9 հաղթանակից հետո՝ սառը ցնցուղ Ալկարասը չկանգնեց․ 11-րդ հաղթանակն ու կիսաեզրափակչի ուղեգիրը Օլիվիա Մանը՝ Կոնգրեսում․ քաղցկեղի դեմ պայքարի նոր օրինագիծ «Հիմար կատակ են արել». կրակողը Արցախից է, պատերազմում կորցրել է ոտքը. Մանրամասներ՝ Արևիկում ողբերգական դեպքից Խուլիո Իգլեսիասի դեմ քննություն․ երգիչը հերքում է պնդումները Կասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Գորդոն Ռեմզին Հոլիվուդի աստղ ստացավ ու հայտնեց՝ շուտով պապիկ կդառնա Գուցե հեռանամ, գուցե չհեռանամ, բայց քաղաքականությունից ընդհանրապես հեռանալը ո՞րն է․ Փաշինյան Երբ սպառվում է փաստարկված բացատրության պաշարը, մնում է ագրեսիան. Աշոտյանը՝ Փաշինյանի ելույթի մասին Արիանա Գրանդեն՝ Բեն Սթիլլերի նոր «ընտանեկան գլխացավանքը» Սրանից հետո ինչքան Եռաբլուրի անուն տվող եղավ, ասելու եմ՝ դադարեցրեք ձեր եղկելի գործելակերպը, Եռաբլուրը մանրադրամ սարքողներին uատկացնելու եմ. Փաշինյան 

Ձեր փիսիկը մեր վագրին վնաս չէ․ Արա Վարդանյան

Բլոգոսֆերա

«Հայաստան Համահայկական հիմնադրամ»-ի նախկին տնօրեն Արա Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

«Մի քիչ երկար է ստացվել, բայց կարդացեք և տարածեք։

Ձեր փիսիկը մեր վագրին վնաս չէ.

Մի քանի օր առաջ եթերում ասել էի, որ Հայասատանում ներկայիս տնտեսությունը ամբողջությամբ գիտական մակարդակից անցել է խոսակցականի, և արդյունքում ունենք այսպես կոչված "narrative economics", խոսակցական տնտեսություն։ Ինչ է սա նշանակում, պարզ ասած տնտեսության մեջ տեղի ունեցող պրոցեսները փորձ է արվում կառավարել ոչ թե գիտական համընդհանուր ընդունված տնտեսական գործիքներով, այլ բառերով։ Վարչապետը հայտարարում է, որ տան գները բարձրացել են և արի ու տես, որ շատ կարճ ժամանակ անց գները բարձրանում են: Վարչապետը հայտարարում է, որ բոլորը լավ են ապրելու՝ արդյունքում գրանցվում է սպառողական վարկերի աննախադեպ աճ, ինչը կրկին պայմանավորված է միմիայն վարչապետի ուղերձով հասարակությանը։ Այսինքն հասարակ մահկանացուները, հավատալով "ամեն ինչ շատ լավ է և ավելի լավ է լինելու" թեզին, իրենց վրա են վերցնում նորանոր վարկային բեռեր, չնայած տնտեսության առումով դրա համար չկա որևէ նախադրյալ։ Այս երևույթի մասին կարելի է շատ երկար խոսել, բայց, ցավոք, այն չունի պրակտիկ լուծում և սովորաբար խոսակցական տնտեսությունը փլուզվում է կոնկրետ մարդկանց կոնկրետ ֆինանսական կորուստներ ունենալու փաստերի ի հայտ գալուց հետո։ Մեզ մոտ դա արտահայտվելու է տասնյակ հազարավոր մարդկանց կողմից վերցված վարկերը մարելու անհնարինությունը զգալուն պես։ Իմ կարծիքով դա առավել ակնհայտ է դառնալու 2020 թվականի կեսին։
Այսօր էլ մեր Վարչապետը և բոլոր լրատվականները թմբկահարում են հեղինակավոր Time ամսագրում Հայաստանի մասին տպագրված հոդվածը՝ Հայաստանը Կովկասյան վագր։ Չեմ կարող չանդրադառնալ այս հոդվածին։ Նախ հոդվածը տպագրվել է, Time ամսագրի գովազդային բաժնում՝ այսինքն սա գովազդ է պատվիրված պատվիրատուի կողմից։ Այս դեպքում կարծում եմ պատվիրատուն ՀՀ կառավարությունն է, կամ առանձին վերցված մեկ անձ։ Հոդվածում նշված թվերը բառիս բուն իմաստով սուտ են և չեն համապատասխանում իրականությանը։ Որպես օրինակ նշեմ միայն Doing Business բերված ցուցանիշը։ Հոդվածում գրված է որ Հայաստանը գտնվում է 41րդ տեղում, մինչդեռ Հայաստանը 47րդ տեղում է։ Հոդվածում բերված գրեթե բոլոր ցուցանիշները սխալ են և ըստ ամենայնի տրամադրվել են լավ ասենք, որ լավ լինի տրամաբանությամբ։ Մինչդեռ կար ժամանակ, երբ Հայաստանը առանց պետական պատվերի անվանել են հենց Կովկասյան վագր՝ դա տեղի է ունեցել 2007 թվականին և մեծապես պայմանավորված էր մի քանի տարի շարունակ երկնիշ տնտեսական աճ գրանցելով։ Այդ գնահատականը Հայաստանին տվել էր Համաշխարհային Բանկը։ Կարծում եմ այսօրվա հոդվածի վերնագիրն էլ հենց այսպես ընտրված չեր։ Ստեղծվում է տպավորություն, որ իշխանությունները ամեն կերպ պայքարում են Նախագահ Քոչարյանի ստվերի դեմ՝ փորձելով ամեն կերպ ցույց տալ, որ իրենք կարան անեն ավելի լավ։ Սակայն պետք է հասկանան, ախր ասելով չէ՝ անելով է։ Իսկ այս գովազդային հոդվածի արդյունքում մենք կունենանք ևս մի քանի հազար մոլորված քաղաքացի, որոնք ոգևորված գնալու են նորանոր վարկեր ստանալու։ Հիշեք, խոսակցական տնտեսությունը փուչիկի պես է, որը չես կարող անընդհատ փչել, ուշ թե շուտ այն պայթելու է։

Հ.Գ. Կարծում եմ Վարչապետի Նոր Տարվա հանրահավաքի ելույթի մի բաժին նվիրված է լինելու հենց այս պատվիրված հոդվածին»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ես դա ընկալում եմ քննադատություն իմ հասցեին. Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի Ավինյանին քննադատելու մասին (տեսանյութ) «Յուտան» կանգնեցրեց «Լեյքերսին»․ 9 հաղթանակից հետո՝ սառը ցնցուղԱլկարասը չկանգնեց․ 11-րդ հաղթանակն ու կիսաեզրափակչի ուղեգիրըՍի Ծինփինի և Թրամփի հանդիպումն ավարտվել է ՇենժենումՕլիվիա Մանը՝ Կոնգրեսում․ քաղցկեղի դեմ պայքարի նոր օրինագիծ«Հիմար կատակ են արել». կրակողը Արցախից է, պատերազմում կորցրել է ոտքը. Մանրամասներ՝ Արևիկում ողբերգական դեպքից Խուլիո Իգլեսիասի դեմ քննություն․ երգիչը հերքում է պնդումներըԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Գորդոն Ռեմզին Հոլիվուդի աստղ ստացավ ու հայտնեց՝ շուտով պապիկ կդառնաԳուցե հեռանամ, գուցե չհեռանամ, բայց քաղաքականությունից ընդհանրապես հեռանալը ո՞րն է․ Փաշինյան Երբ սպառվում է փաստարկված բացատրության պաշարը, մնում է ագրեսիան. Աշոտյանը՝ Փաշինյանի ելույթի մասինԱրիանա Գրանդեն՝ Բեն Սթիլլերի նոր «ընտանեկան գլխացավանքը»Սրանից հետո ինչքան Եռաբլուրի անուն տվող եղավ, ասելու եմ՝ դադարեցրեք ձեր եղկելի գործելակերպը, Եռաբլուրը մանրադրամ սարքողներին uատկացնելու եմ. ՓաշինյանՄոնղոլիայում քաղաքական ցնցում․ խորհրդարանը հաստատել է նախագահի հրաժարականըԹրամփ–Պուտին–Սի հանդիպումը մեկնարկել է․ օրակարգում միջուկային զենքն էԹեյլոր Սվիֆթը վերադարձել է CMA-ի բեմ՝ 13 տարվա դադարից հետոՄիջուկային պատերազմում հաղթող չի լինի․ Սի Ծինփինի կոշտ զգուշացումըԴեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով կմեկնեմ Մոսկվա, կհանդիպեմ Պուտինի հետ. ՓաշինյանԱՄՆ-ի հետախուզության ղեկավարն ահազանգել է Իրանից եկող սպառնալիքների կտրուկ աճի մասինԱՏԷՍ-ի առաջնորդները 23 կետանոց հայտարարություն են ընդունելՍի Ծինփինը կոչ է արել հրաժարվել Սառը պատերազմի մտածողությունիցԶելենսկի․ Ուկրաինան խաղաղություն է ուզում և միշտ կառուցողական է գործել Ընդդիմությանը առաջարկում եմ սցենար, որը իմ հեռանալով է ավարտվելու. Փաշինյանը դիմելու է ժողովրդինԱՄՆ-ն ու Չինաստանը ձգտում են օգնել Ուկրաինայի պատերազմի ավարտին․ Թրամփ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱնկախության հռչակագրով մենք անցում ենք կատարել Սովետական Հայաստանից Դաշնակցական Հայաստանի. ՓաշինյանԱՄՆ-ի ավիակիր հարվածային խումբը լքել է Պարսից ծոցը․ ուղղությունը Ճապոնիան էՌուսաստանն ու Չինաստանը կարող են անցնել համատեղ սպառազինության մշակմանԹրամփ–Պուտին հանդիպում․ Կրեմլը բացահայտել է գլխավոր թեմանՀայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. ՄիրզոյանՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը մեկնարկել են եռակողմ հանդիպումըԱննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ. ՓաշինյանԻրանին ճնշել տնտեսապես․ ինչու է ԱՄՆ-ը խուսափում լայնածավալ հարվածներիցԴեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. ՓաշինյանԵՄ-ում տարաձայնություններ են․ ինչ պահանջել ՌուսաստանիցԻրանի պատերազմի գինը․ 2,8 միլիարդ բարելի մատակարարման կորուստՏիգրան Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում, Աննա Հակոբյանն իմ մոտ ընկերոջ քույրն է, մեր երկրի ղեկավարի կինն է. Ալեն ՍիմոնյանՀարավային Կորեայի արտահանումը հատել է 1 տրիլիոն դոլարըՏակաիչի–Պուտին զրույց․ Տոկիոն բարձրացրել է ձերբակալության ու բիզնեսի հարցերըՍահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ. ՓաշինյանԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարինԵվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն էԳրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ըԱՄՆ-ն ու Վենեսուելան վերականգնում են պաշտպանական համագործակցությունը․ նոր համաձայնագիրԵրևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն ՍիմոնյանՄոսկվան, Պեկինն ու Թեհրանը պայման են առաջադրել․ ի՞նչ են պահանջում ՄԱԳԱՏԷ-իցՀայտնի են Հայաստանում ձմեռային զորակոչի ժամկետներըԷր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառելԻսրայելը նոր գործողություն է սկսել Գազայում․ թիրախում ստորգետնյա թունելն էՀութիները հայտարարել են Ռիադի օդանավակայանի և ֆինանսական կենտրոնի հրթիռակոծման մասին
Ամենադիտված