«Մի «Իմ քայլական» տիկին է շրջում Հայաստանում տնային տնտեսուհու բարդույթով՝ սորոսական և շատ ապշած»
Բլոգոսֆերա
ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Ռոբերտ Մելքոնյանն իր էջում գրում է. «Մի «Իմ քայլական» տիկին է շրջում Հայաստանում տնային տնտեսուհու բարդույթով՝ սորոսական և շատ ապշած...Ապշած ու զայրացած և խիստ կատաղած...
Դա ԱԺ «Իմ քայլը» խմբակցության, Բաց հասարակության հիմնադրամների՝ Սորոսի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանի կողմից ԱԺ-ում հանձնարարություն ստացած և «դուխովացած» Սոնա Ղազարյանն է:
Նա մի ֆոբիա ունի, նրան թվում է, որ եթե ինքը տնային տնտեսուհու հագուստով, տեսքով լինի, ապա իրեն որպես հիմնական աշխատուժ չեն ընկալի և կնետեն աղբամանը: Նա ապշահար մտածում է, որ դրա պատճառը այբբենարանն է...
Բնականաբար, նա ապշած և կատաղած, որոշել է այբբենարանը՝ չէ չվառել, այլ նետել աղբամանը...
Ինչ-որ մի տեսակ սեր ու համակրանք ունեն այս նոր իշխանավորները աղբի, զիբիլի ու աղբամանների հանդեպ...
Ինձ թվում է, մենք կհարգենք նրանց այդ թուլությունն ու հակումը և առաջիկայում կուղարկենք Նուբարաշենին հարող տարածք՝ այնտեղ շատ կարևոր վայրեր կան...Նաև աղբ...»:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ