ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին Ոչ ֆորմալ կրթություն՝ ավագ դասարանի աշակերտների համար, ի՞նչ է սպասվում դպրոցներին ՌԴ ԶՈւ–ն Օդեսայում խոցել են անօդաչու թռչող սարքերի բաղադրիչների արտադրամաս. ՌԴ ՊՆ Անշարժ գույք գնողներն այլևս Նոտար այցելելու կարիք չեն ունենա (տեսանյութ) Մարիամը «Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ից խոշոր չափի գումար է հափշտակել` չկատարելով հյուրանոցի ամրագրումները Լարված իրավիճակ՝ «Առինջ մոլ»-ում. աշխատակիցները պատրաստվում են դիմել կտրուկ գործողությունների Ոչ ֆորմալ կրթություն՝ ավագ դասարանի աշակերտների համար, ի՞նչ է սպասվում դպրոցներին Արմավիրում վիճաբանությունն ավարտվել է մարմնական վնասվածքներով․ 41-ամյա տղամարդը հոսպիտալացվել է Եկամտահարկի հետ վերադարձի օրենքը կշարունակի ակտիվորեն գործել մարզերում (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի գործով դիմում է ներկայացվել ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան ՄԻՊ-ից այցելել են կալանավորված Արեգնազ Մանուկյանին. նրան թույլ չեն տալիս տեսակցել անչափահաս դստերը Վիճաբանություն ԱՄՆ Կոնգրեսում (տեսանյութ) 

Հայաստանի առջև ծառացած թիվ մեկ հարցը Արցախի հակամարտության կարգավորումն է․ Նորայր Նորիկյան

Բլոգոսֆերա

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պատմական ներկա ժամանակահատվածում Հայաստանի առջև ծառացած թիվ մեկ հարցը Արցախի հակամարտության կարգավորումն է:

Թեև պետք է ընդգծել, որ միջազգային և տարածաշրջանային ինտեգրման, ինչպես նաև Հայաստանի պաշտպանական համակարգի ամբողջական խնդիրները ոչ պակաս կարևոր են՝ մեր պետության կենսունակությունն ու հարատև զարգացումը ապահովելու համար:
Հայաստանի քաղաքական ընտրանին, ինչպիսի ներկապնակ էլ, որ լինի, պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ ջանքեր՝ հայկական շահերի առավելագույնս ապահովման համատեքստում գտնելու արժանապատիվ լուծումներ, որոնք մի կողմից կնպաստեն խաղաղության հաստատմանը, մյուս կողմից կապահովեն մեր երկրի բնականոն զարգացումը:

Հակառակ դեպքում Հայաստանը կշարունակի դուրս մնալ միջազգային և տարածաշրջանային գործընթացներից՝ մնալով քաղաքական և տնտեսական շրջափակման մեջ:

Եթե համարենք, որ ՛՛Ստատուս-քվոն՛՛ լուծում չէ, ուրեմն հարկ է արձանագրել, որ հակամարտություններն ունեն կարգավորման երեք հիմնական լուծում,
1. Հակամարտող կողմերից մեկի՝ ռազմական տեսանկյունից ջախջախիչ հաղթանակն ու մյուսի անվերապահ կապիտուլյացիան:
2. Հակամարտող կողմերի միջև կոմպրոմիս (փոխզիջում), ինչը նշանակում է, որ գործելու է ՛՛Ո՛չ ոք չի հաղթել, ոչ ոք չի պարտվել՛՛ սկզբունքը, քանի որ յուրաքանչյուր կողմ դիմացինի զիջումը գնահատելու է իր հաղթանակը, իսկ իր զիջումը՝ որպես պարտություն:
3. Հակամարտող կողմերի միջև կոնսենսուսի (փոխհամաձայնություն) հաստատում, ինչը նշանակում է, որ գործելու է ՛՛Հաղթում են բոլորը՛՛ սկզբունքը, քանի որ ակնհայտ է, որ փոխհամաձայնության դեպքում յուրաքանչյուր կողմ իր ձեռք բերածը գնահատելու է որպես հաղթանակ:

Բնականաբար, շատ լավ կլիներ, որ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում գործած լիներ 1-ին տարբերակը, և մենք ունենայինք կապիտուլյացիայի ենթարված Ադրբեջան:
Ցավոք սրտի, որևէ մեկն այսօր չի կարող արձանագրել, որ 1990-1994թթ. պատերազմի ժամանակ Ադրբեջանը ենթարկվել է անվերապահ կապիտուլյացիայի, քանի որ ակնհայտ է, որ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել, որով հաստատված լիներ հայկական կողմի անվերապահ հաղթանակն ու հռչակված կլիներ Արցախի անկախությունը:

Ադրբեջանի անվերապահ կապիտուլյացիան կարող է արձանագրվել միայն նոր պատերազմի պարագայում, այն էլ այն դեպքում, երբ հայկական կողմը ջախջախիչ ու անվերականգնելի հարված կհասցնի այդ երկրին:

Իհարկե՛, բոլոր դեպքերում Հայաստանը պետք է պատրաստ լինի այդ պատերազմին, բայց ակնհայտ է, որ այդպիսի արդյունք արձանագրելու համար անհրաժեշտ է, որ մեր երկիրը որակապես այլ լինի և արձանագրի տնտեսական լուրջ հաջողություններ, միաժամանակ առկա լինի միջազգային հանրության առնվազն լուռ համաձայնությունը:

Իրատես լինենք և թույլ չտանք 1920թ. սխալները, երբ ոչ միայն մեր անհաշվենկատ, քաղաքական անհեռատեսության, չհամաձայնեցված և անմիաբանության պատճառով կոցրեցինք մեր հայրենիքի անբաժանան մաս հանդիսացող տարածքները, այլև պետականությունը, մանավանդ այն դեպքում, երբ տարածաշրջանում նույն խաղացողներն են և նույն դերակատարները, որոնց պետական ու ազգային շահերը մեծ փոփոխության չեն ենթարկվել այս տարիների ընթացքում:

Իմ խորին համոզմամբ, Հայաստանը ներկայումս պետք է առաջնորդվի այն ռազմավարական հայեցակարգով և հանդես գա բացառապես այն քաղաքական դիրքերից, որ հակամարտության կողմեր են հանդիսանում բացառապես Արցախը և Ադրբեջանը, ուստի որևէ լուծման հնարավոր է հասնել միայն այն դեպքում, եթե այդ լուծմանը համաձայնություն կտա Արցախը:

Դժբախտաբար, Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վարչախումբը, իր վարած քաղաքականության արդյունքում ստեղծեց այնպիսի իրավիճակ, որ Արցախը դադարեց հանդես գալ որպես հակամարտության կողմ՝ հակամարտության սուբյեկտից, ըստ էության, վերածվելով հակամարտության օբյեկտի:

Հատկանշական է, որ այդ մասին վերջերս խոսեց ոչ այլ ոք, քան ՌԴ արտաքին գործերի նախարար Ս. Լավրովը՝ հայտարարելով, որ ինչ-որ փուլում ՀՀ իշխանությունները, նախկին նախագահներից մեկը որոշում ընդունեց, որ Ղարաբաղի շահերը պետք է ներկայացնի Հայաստանը:

Սերժ Սարգսյանի վարչախումբը շարունակեց Ռ. Քոչարյանի քաղաքական կուրսը՝ դրա բոլոր հետևանքներվ հանդերձ:

Ընդ որում, հարկ եմ համարում ընդգծել, որ այդ քաղաքականության արդյունքը եղավ 2016թ. Ապրիլյան ադրբեջանական արկածախնդրությունը:

Գոնե իմ համոզմամբ, հայկական կողմը այդ տարիների ընթացքում պարտավոր էր ստեղծել այնպիսի պաշտպանական ու անվտանգային համակարգ կամ այնպիսի կենսունակ պետություն, որ Ադրբեջանի մտքով անգամ չանցներ՝ դիմելու այդպիսի քայլի՝ վստահ լինելով, որ իրեն հասցվելու է ջախջախիչ հարված:

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պարտավոր է ոչ միայն թույլ չտալ նախորդների սխալները, այլև սրբագրել նրանց թույլ տված վրիպումներն ու սխալները՝ արձանագրելով, որ Արցախի հիմնախնդրի կարգավորումը պետք է որոնել բացառապես քաղաքական դաշտում՝ փորձելով բացառել պատերազմը՝ միաժամանակ մշտապես պատրաստ լինելով դրան:
Այս իրադրության պայմաններում կոնսենսուսային և կոմպրոպիսային տարբերակների դեպքում, կարծում եմ, որ հայկական կողմի համար ցանալի կլինի, ոչ թե կոմպրոմիսային տարբերակը, այլ կոնսենսուսը, քանի որ կոմպրոպիսը /Փոխզիջումը/ կարող լինել նաև պարտադրված, որը հնարավոր է չբխի հայկական կողմի շահերից:
Կոնսենսուսի դեպքում կողմերը գալիս են փոխհամաձայնության՝ պայմանով, որ փոխհամաձայնությունը կարող է հաստավել միայն ու միայն Արցախի Հանրապետության և Ադրբեջանի հանրապետության միջև, իսկ Հայաստանը կծափահարի Արցախի ձեռք բերած ցանկացած համաձայնություն:

Մեկ այլ հրապարակված հոդվածումս ընդգծել էի, որ հայկական կողմի այսպիսի պատրաստակամությունը բացառապես խաղաղ եղանակով կամ հակամարտությունը հնարավորինս արագ կարգավորելու համար չպետք է շփոթության տեղիք տա ոչ միայն միջազգային հանրությանը, այլև առաջին հերթին Ադրբեջանին, որ հայկական կողմի պատրաստակամությունը պայմանավորված է նրա՝ Ադրբեջանի համեմատ ունեցած համեստ հնարավորություններով:
Ճիշտ հակառակը, հայկական կողմի համար այսպիսի դիրքերից հանդես գալու միակ ու անվերապահ վստահությունը պայմանավորված է լինելու էլ ավելի մարտունակ զինված ուժերի կայացմամբ, որը ցանկացած պահի պետք է պատրաստ լինի ապահովել երկրի անվտանգությունը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև պատժիչ գործունեություն ծավալել իր տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիա իրականացրած որևէ պետության զինված ուժերի նկատմամբ:
Մի բան ակնհայտ է, Արցախի հիմնախնդրի հնարավորինս արագ լուծումը և անշրջելի խաղաղության հաստատումը բխում է նախևառաջ Հայաստանի և Արցախի շահերից:

Հ.Գ. Առաջին նկարը Քարվաճառում է, երկրորդը՝ Աղդամում»,-գրել է նա:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին Իրաքի սահմանային անցակետի վրա հարձակման մեջԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին Ոչ ֆորմալ կրթություն՝ ավագ դասարանի աշակերտների համար, ի՞նչ է սպասվում դպրոցներինՌԴ ԶՈւ–ն Օդեսայում խոցել են անօդաչու թռչող սարքերի բաղադրիչների արտադրամաս. ՌԴ ՊՆՌոդրիգեսը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ին երկրաշարժից տուժածներին ցուցաբերած օգնության համարԱնշարժ գույք գնողներն այլևս Նոտար այցելելու կարիք չեն ունենա (տեսանյութ) Մարիամը «Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ից խոշոր չափի գումար է հափշտակել` չկատարելով հյուրանոցի ամրագրումները Լարված իրավիճակ՝ «Առինջ մոլ»-ում. աշխատակիցները պատրաստվում են դիմել կտրուկ գործողություններիՈչ ֆորմալ կրթություն՝ ավագ դասարանի աշակերտների համար, ի՞նչ է սպասվում դպրոցներինԱրմավիրում վիճաբանությունն ավարտվել է մարմնական վնասվածքներով․ 41-ամյա տղամարդը հոսպիտալացվել էԹրամփը կարծում է, որ Իրանը շուտով պատրաստ կլինի համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵկամտահարկի հետ վերադարձի օրենքը կշարունակի ակտիվորեն գործել մարզերում (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի գործով դիմում է ներկայացվել ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան Tasnim. Պայթյուններ են տեղի ունեցել Իրանի մի քանի քաղաքներումՄԻՊ-ից այցելել են կալանավորված Արեգնազ Մանուկյանին. նրան թույլ չեն տալիս տեսակցել անչափահաս դստերը Վիճաբանություն ԱՄՆ Կոնգրեսում (տեսանյութ) Մեծ Բրիտանիան Իրանից տարհանել է դիվանագետներինՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՄբապեն այլևս առաջինը չէ․ Transfermarkt-ը սահմանել է ֆուտբոլի պատմության ամենաբարձր տրանսֆերային արժեքը Միացյալ Նահանգները Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիր է կնքելՄիջնորդագրի հիման վրա՝ դադարեցվել է Սևանա լճում տարածքի կառուցապատման իրավունքի գրանցումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում WSJ. ԱՄՆ-ը պատրաստվում է ընդլայնել Իրանի դեմ գործողություններըՔաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի․ ՆԳ նախարարՉլուծված հակամարտության պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա․ ԱբրահամյանԼավրովը և Ռուբիոն քննարկել են Պարսից ծոցի իրավիճակը, տարածաշրջանային և միջազգային հարցերՀայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթացՀայաստանը մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ բազմոլորտ հարաբերությունների հետագա զարգացումը․ ՓաշինյանԼավրովը և Ռուբիոն բանակցություններ են վարել ՄանիլայումՏարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հուլիսի 23-ի դրությամբ«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»«Ժողովուրդ». Քաղաքացու վեճին միջամտել կարելի է, իսկ Ռուբեն Վարդանյանի իրավունքներով զբաղվել՝ ոչ. ՄԻՊ-ի երկակի ստանդարտըԻնքնասպանություն գործած զինծառայողի դեպքով սերժանտի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»ՀՀ նախագահի ինստիտուտը՝ թափանցիկության և արդյունավետության ճգնաժամում. «Ժողովուրդ»Նարեկ Ղահրամանյանը պահպանում է մանդատը. ինչ է փոխվել պատգամավորի ունեցվածքում 2020-2025 թվականներին. «Ժողովուրդ»Ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»Ջուրը և առողջությունը. ինչ ազդեցություն ունի այն օրգանիզմի վրաՀրդեհ է բռնկվել ԹուրքիայումՇվեյցարիան ակտիվացնում է ֆինանսական ոլորտի թվայնացման գործընթացըՄեծ Բրիտանիայում խստացվում են առցանց խարդախությունների դեմ պայքարի միջոցառումներըՄադուրոյի և նրա կնոջ գործով դատական լսումները կսկսվեն 2027 թվականի հունիսին Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին. ՊեսկովՄոսկվայի մարզից ավելի քան 33 հազար միգրանտ է արտաքսվելՃապոնիայում քննարկում են աշխատաժամանակի կրճատման նոր նախաձեռնությունԳերմանիայում գործազրկության մակարդակը շարունակում է մնալ տնտեսագետների ուշադրության կենտրոնումՄեդալներ՝ շախմատի միջազգային մրցաշարիցԵՄ-ն և Մեծ Բրիտանիան քննարկում են համագործակցության նոր ուղղություններըԴեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են համատեղ նախաձեռնությունները
Ամենադիտված