Ի՞նչ նվերներ է ստացել Աննա Հակոբյանը «Մեր տուն» այցի ժամանակ (լուսանկարներ)
Բլոգոսֆերա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանն այցելել է «Մեր տուն» հասարակական կազմակերպություն եւ նվերներ ստացել այնտեղ ապրող աղջիկներից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Աննա Հակոբյանը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Ահա այսպիսի հրաշք նվերներ ստացա «Մեր տուն» այցի ժամանակ: «Մեր տանը» ապրում, կրթություն են ստանում եւ դաստիարակվում են ծնողական խնամքից զրկված 18-24 տարեկան երիտասարդները:
Այցի ժամանակ այնտեղ հանդիպեցի իսկապես լուսավոր աղջիկների, ովքեր շնորհիվ իրենց տրված հոգատար վերաբերմունքի ոչ միայն հասարակության լիարժեք անդամ կարող են լինել, այլեւ՝ դրա լավագույն մասը:
Հ. Գ. Նվերները նրանց մտահղացումն են եւ ձեռքի աշխատանքը:)»։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ