Բարձրաշենի դպրոցում առաջացած խնդրին լուծում տալու համար դասապրոցեսը կարճ ժամանակով կդադարեցվի
Հասարակություն
Բարձրաշենի միջնակարգ դպրոցում ստեղծված իրավիճակի առնչությամբ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը քննարկում է ունեցել դպրոցի տնօրենի, համայնքի ղեկավարի և մարզպետարանի պատասխանատուների հետ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ Արարատի մարզպետարանից:
Ներկաների, ինչպես նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ որոշվել է, որ վերոնշյալ դպրոցում առաջացած խնդրին հրատապ լուծում տալու համար դասապրոցեսը ժամանակավորապես կդադարեցվի. կրթօջախը բնականոն աշխատանքին կանցնի երկուշաբթի օրվանից:
«Այս ժամանակահատվածում միջոցներ կձեռնարկվեն դպրոցում անհրաժեշտ ջերմային ռեժիմն ապահովելու համար: Նշենք, որ բաց թողած դասաժամերը կլրացվեն հետագա ուսումնական պրոցեսի ընթացքում: Բարձրաշենի դպրոցի շենքը 3-րդ կարգի վթարային է»,- ասացին մարզպետարանից:
Շենքի հիմնանորոգումը ներառված է մարզպետարանի Միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) մեջ:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ