Հուշարձան-շենքերի բնակիչներն իրավունք չունեն պատուհաններն իրենց ճաշակով փոխել ու դրսում լվացք կախել. ԿԳՄՍՆ
Հասարակություն
Հայաստանի հուշարձան-շենքերում ապրող ցանկացած քաղաքացի իր բնակարանում որևէ փոփոխություն անելուց առաջ նախ պետք է դիմի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ խորհրդատվության համար:
Ինչպես տեղեկացնում է Armtimes.com-ը՝ պատմամշակութային հուշարձանների պահպանման, օգտագործման և իրազեկման արշավ է մեկնարկել:
Պարզվում է՝ բնակիչներն իրավունք չունեն ինքնուրույն փոխել հուշարձան շենքի պատուհանները, պատշգամբից լվացքի պարաններ կախել, պատերն այլ գույնով ներկել: Եթե բնակարանի պատուհանները փայտից են, ապա պետք է պիտանելությունը կորցնելու դեպքում նույնատիպ փայտով փոխարինվեն, եթե մետաղյա են, ապա համապատասխան տեսքով մետաղյա դարձվեն:
ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը նշել է, որ առայժմ իրազեկում են, հետագայում նպատակ ունեն ավելի խիստ լինել: Ավելի ուշ նախատեսվում է նաև պարտավորագրեր ստորագրել հուշարձան-շենքերի բնակիչների հետ:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ