Կառավարությունը պարտադիր զինծառայությունից տարկետում տվեց 23 երիտասարդի
Հասարակություն
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 16-ի նիստում պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տվեց կրթության, մշակույթի եւ սպորտի ոլորտներում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիներին:
Մասնավորապես, շարքային կազմի պարտադիր զինծառայության տարկետում տրվեց բակալավրի կրթական ծրագրով, մագիստրատուրայի կրթական ծրագրով, ասպիրանտուրայի կրթական ծրագրով սովորող 16 անձի: Նրանք տարկետում են ստացել 1-4 տարի ժամկետով՝ մինչեւ ուսման ավարատը:
Նրանց մի մասը ոսկե կամ արծաթե կամ բրոնզե մեդալներ են ստացել դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիադաներում:
Սպորտի ոլորտում նշանակալի նվաճումների համար տարկետում տրվեց բասկետբոլի ազգային հավաքական թիմի 6 մարզիկի:
Մշակույթի ոլորտում նշանակալի նվաճումների համար մինչև 2021 թվականի ձմեռային զորակոչը տարկետում տրվեց մեկ անձի՝ Գրիգոր Զաքյանին: Նա ավարտել է Երևանի պարարվեստի պետական քոլեջը: Սովորում է University of North Carolina School of the Arts համալսարանում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)