«600կգ «ժիվոյ» անասունի քաշը ես ո՞նց տեղափոխեմ»․ գյուղացիները այլընտրանք են պահանջում (տեսանյութ)
Տեսանյութեր«600 կգ ժիվոյ անասունի քաշը ես ո՞նց կարամ տեղափոխեմ մի բոյնի, ես գառներ եմ տանում, իմ գառը թողնումա երեքից հինգ օր, էդ գառը մնում ա սպանդանոցում։ Իրենք էլ վերավաճառողներ ունեն, ինձի ստիպում են՝ վերավաճառեմ, ստիպված էդ մարդուն, չմտնեմ բոյնի, որովհետև իրանց մարդնա, իրանց հետ կապ ունի։ Լինում է նաև, տանում ենք, ասում են էսօր մորթ չկա, տարեք մի երեք օրից բերեք»,-այս մասին այսօր հայտարարեց կառավարության շենքի դիմաց հավաքված բողոքող գյուղացիներից մեկը։
Խնդիրն այն է, որ անասունի մսավաճառությամբ զբաղվող գյուղացիներին ստիպում են այսուհետ անասունը մորթել սպանդանոցներում, այնուհետ նոր ներկայացնել խանութներ՝ վաճառքի։
«Եթե պարոն Փաշինյանը մեզ ասում ա վեր կացեք բազմոցից, աշխատեք, իսկ նա մեզ ձեռք մեկնո՞ւմ ա, մեզ զրկո՞ւմ ա մեր գործից, 30-40 000 մարդ զբաղվումա էս գործով։ Մարդիկ կհեռանան էս երկրից, կարտագաղթեն։ Գիտեն հեշտա, մենակ ասում են»,-իր մտահոգությունը հայտնեց հայտնում գյուղացիներից մեկը։
Ցուցարար գյուղացիների պահանջն է ժամանակ տալ, ինչպես իրենք են ասում, գոնե մինչևի հուլիս ամիսը, որ այդ ընթացքում ունենան «մինի բոյնիներ» և իրացնեն իրենց ապրանքը։ Նրանք վստահեցնում են՝ միակ փրկությունը դա է։
Մանրամասները տեսանյութում։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)