Զելենսկին պաշտոնանկ արեց Սիրսկուն, Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գլխավոր հրամանատար ունի․ ով է նա ՔՊ-ի պատգամավորների վերջնական ցանկը հայտնի է․ ովքեր կմտնեն 9-րդ գումարման ԱԺ Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա Գարիկ Սարգսյանը լքում է Վեդիի ղեկավարի պաշտոնը՝ ԱԺ պատգամավոր դառնալու համար Սովը մտնում է գյուղեր․ սոցիալական բունտ է հասունանում (տեսանյութ) Հայաստանի կանանց Մ-18 բասկետբոլի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում Գյուղատնտեսությունը ճգնաժամի մեջ է. փորձագետներն` արտահանման խնդիրների և սպասվող վտանգավոր հետևանքների մասին Զինծառայող է մահացել. Քննչական կոմիտե Սա գոյաբանական կռիվ է և դե ֆակտո ԱՄՆ-ի պարտությունը. Շահնազարյան Չեչնիայում երկար մազերի, պարտքերի համար ստիպում են գնալ պատերազմ Տեբասը ՖԻՖԱ-ին մեղադրել է ֆուտբոլը վնասելու մեջ 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում 

Ժամային փոփոխություն չի կատարվի

Հասարակություն

Կառավարությունն առաջարկում է «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը թողնել անփոփոխ:

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է մարտից անցնել ամառային ժամանակի, իսկ հոկտեմբերից՝ ձմեռային ժամանակի:

Նշվում է, որ ժամային փոփոխության (մարտի վերջին կիրակի օրվանից ժամը մեկ ժամով առաջ տալ, ինչպես նաեւ հոկտեմբերի վերջին կիրակի օրվանից մեկ ժամով ետ տալ) արդյունքում օրվա ընթացքում լուսավոր ժամանակահատվածը կավելանա միջինը 50 րոպեով։

Համաձայն նախնական վերլուծության՝ առաջարկվող ժամանակահատվածում միջին արևածագի ժամը 6։10-ն է, միջին մայրամուտի ժամը՝ 19։50-ը։ Ենթադրվում է, որ միջին վիճակագրական քաղաքացու արթուն անցկացված ժամանակը կազմում է 16 ժամ։ Հաշվարկի նպատակով օրվա սկիզբ է ընդունվել ժամը 07։00-ը և ավարտ՝ ժամը 23։00-ն։

Արդյունքում, մարտից-հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում միջին վիճակագրական օրվա ընթացքում լուսավոր ժամերը կազմում են 12 ժամ 50 րոպե, առաջարկվող փոփոխության արդյունքում այս ցուցանիշը կաճի 50 րոպեով կազմելով 13 ժամ 40 րոպե, ինչի արդյունքում տարեկան լուսավորություն պահանջող ժամերի քանակը կկրճատվի 9%-ով։

Հնարավոր օգուտները հաշվարկվել են 2 եղանակով. լուսավորության խնայողությունը տեղի է ունենում ողջ տնտեսությունում, լուսավորության խնայողությունը տեղի է ունենում միայն տնային տնտեսություններում:

Առաջին եղանակի դեպքում օգտագործվել է ԱՄՆ-ում լուսավորության ծախսերի գնահատականը, որը կազմում է էլեկտրական էներգիայի 6%-ը։ 9% խնայողության դեպքում էլեկտրական էներգիայի խնայողությունը կկազմի մոտ 0,54% կամ 1.1 մլրդ  դրամ։

Երկրորդ եղանակի դեպքում ենթադրվում է, որ էլեկտրական էներգիայի սպառումը լուսավորության նպատակով կազմում է տնային տնտեսության սպառման 8%-ը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տնային տնտեսությունների կողմից էլեկտրական էներգիայի սպառումը կազմում է ընդհանուր սպառման մոտ 36%-ը,  խնայողությունը կազմելու է մոտ 561 մլն դրամ։

Կառավարության հիմնավորման մեջ ասված է. «Հարկ ենք համարում նշել նաև այն հանգամանքը, որ մի շարք հետազոտությունների համաձայն (հիմնականում իրականացված են ԱՄՆ-ի համար) ժամերի փոփոխությունը կարող է ունենալ բացասական հետեւանքներ, ինչպիսիք են. Chmura Economics & Analytics-ի կողմից մշակվել է ցուցանիշ (Sleep Better Lost-Hour Economic index), որը ցույց է տալիս ամառային ժամանակին անցման ազդեցությունը տնտեսական կորուստների վրա. մասնավորապես, սրտի կաթվածի հաճախականության հետևանքով նվազում է արտադրողականությունը հանքարդյունաբերության եւ շինարարության ոլորտներում: Հիմնվելով այս ցուցանիշի մշակման համար օգտագործված չափանիշների վրա` Արեւմտյան Վիրջինիայի Մորգանթաուն քաղաքը ամառային ժամանակին անցնելու արդյունքում առավելագույն կորուստներն է կրել (445 685 ԱՄՆ դոլար), այսինքն՝ 129 709 բնակիչներից յուրաքանչյուրը կորցնում է 3.40 դոլար, իսկ երկրի միջին ցուցանիշը կազմել է 1.70 դոլար ԱՄՆ մեկ անձի համար, իսկ ընդհանուր ազդեցությունը ԱՄՆ-ի տնտեսության վրա կազմում է 434 մլն. ԱՄՆ դոլար (ՀՆԱ-ի 0.002%):

Հաշվի առնելով այս վերլուծությամբ սահմանված ցուցանիշը՝ ամառային ժամանակին անցումը կարող է ազդեցություն ունենալ ՀՀ-ի  տնտեսության վրա տարեկան մինչեւ 120 մլն ՀՀ դրամ կորուստի չափով՝ միայն վերոնշյալ բացասական էֆեկտի արդյունքում:

Միաժամանակ, ժամանակի փոփոխությանը հաջորդող 5-10 օրվա ընթացքում ուշադրության կորստի պատճառով արտադրական պատահարների աճը եւ արտադրողականության անկումը, դժբախտ պատահարների թվի աճը եւ առողջական հնարավոր մի շարք այլ խնդիրներ։ Համաձայն նախնական գնահատականների ՀՀ համար ժամերի փոփոխության գումարային վնասը կարող է կազմել մոտ 650 մլն ՀՀ դրամ։

Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ ներկայացվող տնտեսական ազդեցության գնահատականը իրականացվել է որոշակի ենթադրությունների հիման վրա, որոնց փոփոխությունը էապես ազդում է գնահատականի ճշգրտության վրա։

Այսպես՝ հաշվի առնված չէ օդորակման եւ տաքացման համար օգտագործող էլեկտրաէներգիայի պահանջարկի աճի ազդեցությունը։ Ինդիանա նահանգում իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ժամերի փոփոխությունը հանգեցրել է էլեկտրական էներգիայի սպառման աճի։

Խնայողության դրական ազդեցությունը իրականացվել է սպառման կառուցվածքում լուսավորության ծախսի ենթադրվող դերի վրա, որը ներկայիս դրությամբ հայտնի է միայն մոտավոր եւ որի 0,1 տոկոսային կետով փոփոխությունը կարող է բերել օգուտների 7-19 մլն ՀՀ դրամի փոփոխությանը։

Միաժամանակ, 2009 թվականին էներգիայի խնայողության գործակալությունը ամառային ժամանակին անցնելու ազդեցությունը էլեկտրաէներգիայի խնայողության վրա գնահատել է միայն 0,1 տոկոս (հիմնականում այն պայմանավորված է եղել էներգախնայող լամպերի տարածմամբ):

Վնասները կարող են լինել գերագնահատված՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գնահատումն իրականացվել է որպես տոկոս ԱՄՆ ՀՆԱ-ից՝ ենթադրելով համադրելի ազդեցություն ՀՀ տնտեսության վրա։

Վերլուծությունն իրականացվել է ստատիկ, առանց հաշվի առնելու արտադրողականության աճը եւ լուսավորման համար օգտագործվող էներգախնայող տեխնոլոգիաների զարգացումը՝ ինչը կարող է բերել օգուտների գերագնահատման եւ վնասների թերագնահատման։

Վերլուծության մեջ հաշվի առնված չեն մի շարք պահվածքային փոփոխություններ, որոնք կարող են հանգեցնել առավոտյան ժամերին լուսավորության համար օգտագործվող էլեկտրական էներգիայի սպառման աճին։

Այդ կապակցությամբ ավելի քան 200 երկրներից աշխարհում մնացել են միայն շուրջ 70 պետություններ, որոնք տարեկան երկու անգամ ժամացույցի սլաքներ են փոփոխում: ԵԱՏՄ անդամ երկրներում ժամերի փոփոխություն չի իրականացվում։ Ռուսաստանը հրաժարվել է ամառային ժամանակի անցումից 2011 թվականին։

Եվրոպայում հասարակական լսումներ են անցկացվել այդ հարցի շուրջ, եւ հարցվողների 84 տոկոսը դեմ է արտահայտվել սլաքներն առաջ տալուն: Եվրախորհրդարանի պատգամավորները պաշտպանել են ամառային ժամանակի պարտադիր անցումը չեղարկելու առաջարկը։ 2021 թվականից ԵՄ-ի յուրաքանչյուր անդամ պետություն կարող է ինքնուրույն որոշել տարեկան երկու անգամ (գարնանը եւ աշնանը) ժամացույցի սլաքները մեկ ժամ առաջ տալու նպատակահարմարությունը

Ամառային ժամանակին անցումը առաջացնելու է ավիաընկերությունների կողմից թռիչքաժամերի հաստատման եւ բնականոն գործունեության կազմակերպման հետ կապված խնդիր (առնվազն վեց ամիս առաջ վերջիններիս նախապես իրազեկելու):

Միաժամանակ, ԵՄ-ում ամառային ժամանակի անցումը պարտադիր է 2001 թվականից, որը ուղղված է ներքին շուկայի աշխատանքի բարելավմանը եւ էլեկտրաէներգիայի ծախսերի նվազեցմանը: Հավաստիացվում էր, որ ավելի քիչ ժամանակային տարբերությունները դյուրացնում են անդրսահմանային առեւտուրը: Մինչդեռ էներգիայի խնայողությունը չնչին է եղել, իսկ ԵՄ-ի մի շարք հիմնական առեւտրային գործընկերներ, այդ թվում՝ Չինաստանը, Ռուսաստանն ու Թուրքիան ամառային ժամանակի չեն անցում։ ՀՀ առեւտրային գործընկերների 52%-ը ժամերի փոփոխություն չի իրականացնում (ըստ առեւտրի ծավալների)։

Ամփոփելով վերոգրյալը եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամառային ժամանակին անցումը պահանջում է առավել խորը վերլուծություն, ՀՀ կառավարությունը առաջարկում է «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը թողնել անփոփոխ»:

Նախագիծը դեռ պետք է քննարկվի Ազգային ժողովում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քնի պակասը կարող է լուրջ հետևանքներ ունենալ. ինչ են խորհուրդ տալիս մասնագետներըԱրհեստական բանականության դարաշրջան․ ի՞նչ մարտահրավերների է բախվում աշխարհըՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումներըԶելենսկին պաշտոնանկ արեց Սիրսկուն, Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գլխավոր հրամանատար ունի․ ով է նա Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելըՄԱԿ-ը զգուշացնում է կլիմայական փոփոխությունների հետևանքով աճող ջրային ճգնաժամի մասինՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոկ ՌովերսինԵՄ-ն և Հնդկաստանը քննարկել են ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների արագացումըԿարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմումՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԵՄ-ն քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթըՔՊ-ի պատգամավորների վերջնական ցանկը հայտնի է․ ովքեր կմտնեն 9-րդ գումարման ԱԺ Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. ԹրամփՀայաստանն ու Կանադան վերահաստատել են համագործակցության խորացման պատրաստակամությունըԺամանակն է հեռանալու. նա կnրծանում է ֆուտբոլը. Տեբասը՝ Ինֆանտինոյի մասինԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿԱՄՆ-ն պատրաստվում է նոր մաքսատուրքեր սահմանել մի շարք երկրների նկատմամբՄխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա Գևորգ Ալավերդյանը լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորմանՄԱԿ-ը հայտնում է՝ աշխարհում սովի մակարդակը նվազել է, սակայն վտանգները պահպանվում ենՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԳարիկ Սարգսյանը լքում է Վեդիի ղեկավարի պաշտոնը՝ ԱԺ պատգամավոր դառնալու համար Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում․ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկՍովը մտնում է գյուղեր․ սոցիալական բունտ է հասունանում (տեսանյութ)Գուֆի հիվանդանոցային լուսանկարներում երկրպագուների ուշադրությունը գրավել են նրա սանդալներըԻսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետոՀայաստանի կանանց Մ-18 բասկետբոլի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունումՀՖՖ-ն հրապարակել է ՀՊԼ անցած մրցաշրջանի լավագույնների անուններըԳիտնականը զգուշացրել է Սիբիրում մեղուների զանգվածային անկման վտանգավոր հետևանքների մասինԳյուղատնտեսությունը ճգնաժամի մեջ է. փորձագետներն` արտահանման խնդիրների և սպասվող վտանգավոր հետևանքների մասին Զինծառայող է մահացել. Քննչական կոմիտեՍա գոյաբանական կռիվ է և դե ֆակտո ԱՄՆ-ի պարտությունը. ՇահնազարյանԱննա Սեդոկովայի մոսկովյան համերգը չեղարկվել է տոմսերի ցածր վաճառքի պատճառովՉեչնիայում երկար մազերի, պարտքերի համար ստիպում են գնալ պատերազմ Տեբասը ՖԻՖԱ-ին մեղադրել է ֆուտբոլը վնասելու մեջ 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում Ինձ ձեռք մի՛ տուր, թե չէ կուտեմ քեզ․․․բազառ է դառնալու ԱԺ-նՈվքեր կլինեն ԱԺ-ում. Իսրայելը հրաժարվել է հարվածել Իրանին (տեսանյութ)Երևանի քաղաքապետարանը ստուգել է «Երևան Սիթի»-ի 39 մասնաճյուղ, արձանագրվել է 50 խախտումՖերնանդեսը՝ Արգենտինայի հավաքականի մասին․ «Մենք միշտ պայքարել ենք մինչև վերջ»Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՆԳ նախարար (տեսանյութ)Հրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըԿԿՀ-ն 200 հազար դրամով տուգանել է Սամվել ԿարապետյանինՊենտագոնի ղեկավարի կոշտ նախազգուշացումը Իրանին․ «Հարվածը կլինի տասնապատիկ ուժեղ»«Մի տարի առանց քեզ, մեր հրեշտակ»․ Ռուզան Ավետիքյանը՝ ցավալի կորստի մասին Հորդառատ անձրևներից հետո ասֆալտը սկսել է հալվելՎահագն Հովակիմյան․ «2026-ի ԱԺ ընտրություններն անցել են ազատ, արդար և թափանցիկ»Իրանական հարվածներից վնասվել են Քուվեյթի էներգետիկ օբյեկտները Հայաստանի Մ-17 ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանըԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունը
Ամենադիտված