Մհեր Գրիգորյանը և ՄԱԿ-ի ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են զբոսաշրջության ոլորտում Հայաստանի ներուժը Ավելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունը Փաշինյանն առաջիկայում աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան. սպասվում է նաև Բերդիմուհամեդովի պատասխան այցը Երևան Ովքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու Յորք Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ՏԻՄ ընտրություններում վարչական ռեսուրսով ընտրվելու համար. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Իրանական ավիաընկերությունների չվերթները դեպի Ադրբեջան դադարեցվում են Անդրանիկ Թևանյանի խափանման միջոց կալանքը երկարացվեց ևս 3 ամսով Հայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը Կրակոցներ Երևանում․ Հղիին տեղափոխել են հիվանդանոց, երեխան մահացել է (տեսանյութ) Հայտնի է՝ քանի ռուս զինծառայող է զոհվել Ուկրաինայում․ տվյալներ են հրապարակվել Թբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներին «Հրաշք այգու» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել 

Աչաջրի ծննդատունը պետք է ոչ թե փակել, այլ ընդլայնել. սա մեր պահանջն է՝ որպես սահմանապահ քաղաքացիներ․ Բագրատ Սրբազան

Հասարակություն

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Աչաջուր համայնքի ծննդատունը փակելու կառավարության որոշմանը։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․

«Վերջին օրերին Սուրբ Ծննդյան տոները հանրային կյանքում «նշանավորվեցին» մեր երկրում մի քանի շրջաններում ծննդատների փակման բոթով: Անշուշտ, առողջապահության նախարարն ու նախաձեռնության մեջ ներգրավվածները այն բնորոշում են ոչ թե փակում կամ լուծարում՝ այլ ուժեղացում, վերջնարդյունքում հանգելով նույն եզրակացությանը կամ որոշմանը՝ փակելով կամ լուծարելով ծննդատները: Արդարության դեմ չմեղանչելու համար շեշտենք, սակայն, որ թերեւս մեր բոլոր ծննդատներում էլ խնդիրներ կան, որոնք, հավանաբար, չեն համապատասխանում ներկայիս չափանիշներին, եւ՛ հարկ է եւ՛ անհրաժեշտ ծնելիության անվտանգությունը ապահովել կամ վերացնել անընդունելի մահացության դեպքերը: Բայց միթե՞ լուծումը առողջապահության նախարարության առաջարկած կամ արդեն իսկ որոշած տարբերակն է եւ այլ մոտեցում գոյություն չունի: Սա նման է նրան, որ հիվանդին բուժելու բոլոր միջոցները գործադրելու փոխարեն նախընտրություն տրվի նրան սպանելուն, որովհետեւ բուժման գործընթացը երկար է եւ թանկ: Իսկ ամենակարեւորը, արդյո՞ք նախաձեռնությունը դրսեւորվում է ըստ խնամքով եւ մանրակրկիտ մշակված, քննարկված եւ որոշված (եթե այդպիսին գոյություն ունի) առողջապահության ազգային ծրագրի հայեցակարգին կամ ռազմավարությանը համապատասխան թե՞ պարզապես գործադրվում է դրվագային «այսպես կամ այնպես լավ կամ վատ կլինի» կիլոմետր կամ ժամային հեռավորության, մարդկային կյանքը որպես թվանշան նկատելու մոտեցումով: Ի՞նչ չափման միավորներով են որոշվել փակել նախանշված ծննդատները՝ նկատի ունենալով մահացության դեպքերը՞, առողջապահության գործունեության համար կարեւորագույն բաղադրիչներ հասանաելիությունը՞, մատչելիությունը՞, արձագանքելու ունակությունը՞, թափանցիկությունը՞, ծառայությունների որակը՞, բժիշկների մասնագիտական պատրաստվածությունը՞ եւ այլն, թե՞ պարզապես ցանկությունը, ժամային եւ աշխարհագրական հեռավորությունները, ֆինանսական սղությունը եւ օպտիմալացումը:

Առավել չերկարելով վերոբերյալ հարցադրումների շարքը ուղղակիորեն ցանկանում եմ նշել, որ մեր մտահոգությունը վերաբերում է Տավուշ աշխարհի՝ Աչաջուր համայնքում գործող ծննդատան շուրջ ծագած խնդրին, որն արդարացի հուզումների տեղիք է տվել ոչ միայն մասնագիտական, այլեւ ազգաբնակչության շրջանում:

Հարկ է նշել, որ Աչաջուր համայնքում տեղակայված ծննդատունը իր բարի համբավի շնորհիվ ծառայում է ոչ միայն տվյալ համայնքին, այլ աշխարհագրական լայն շառավիղ է ներառում՝ սպասարկելով գրեթե բոլոր սահմանապահ համայնքները մինչեւ Նոյեմբերյանի եւ Շամշադինի շրջանի գյուղեր եւ համայնքներ: Գոնե վերջին հինգ տարիներին չի գրանցվել մահացության ոչ մեկ դեպք ի շնորհիվ բժիշկների մասնագիտական բարձր պատրաստվածության: Այո, ծննդատունն ունի որոշ տեխնիկական եւ սարքավորումների խնդիր եւ պահանջ, ինչպես նաեւ ոչ մնայուն, այլ հրավիրյալ անեսթեզիոլոգ: Ինչպես մյուս բոլոր ծննդատներում, հատկապես ծնելիության անկման եւ ժողովրդագրական վիճակի հետ կապված, այստեղ եւս ծնունդների թիվը նվազել են՝ 160ից հասնելով 80-ի, որը սակայն դարձյալ բարձր ցուցանիշ է համեմատության եւ համամասնության մեջ դիտարկված:

Այս լույսի ներքո քննելով ծննդատունը լուծարելուն միտված ներկայացված փաստարկ-պատճառաբանությունները (տեխնիկական հագեցվածությունը, Իջեւանից 15կմ հեռավորությունը, կադրային խնդիրը՝ հրավիրյալ անեսթեզիոլոգի պարագան, ծնելիության սակավությունը եւ ֆինանսական սղությունը եւ այլն) մեղմ ասած անհիմն են, որոնց կփորձեմ շատ ամփոփ անդրադառնալ)

ա) տեխնիկական հագեցվածությունը - սա բացառապես առողջապահության նախարարության լուծելիք խնդիրն է եւ պատասխանատվությունը, որը հստակ ռազմավարության կամ առողջապահության քաղաքականության մաս պետք է կազմի՝ հատկապես հզորացնելով այն բուժհաստատությունները, ինչպիսին է Աչաջրի ծննդատունը, որոնք կենսական խնդիրներ են լուծում ոչ միայն բուժօգնության, այլեւ մատչելիության, հասանելիության, արձագանքելու ունակության, ծառայության որակի, կարիքների եւ ակնկալիքների բավարարման, սահմանային անվտանգության, սոցիալ-հոգեբանական առումով:

բ) Իջեւանից 15կմ հեռավորությունը - նախ ինչպես նշեցինք Աչաջրի ծննդատունը սպասարկում է ոչ միայն համայնքին, այլեւ համայնքների բավականին լայն շրջանակ է ներառում եւ հետեւաբար 15կմ-ն դառնում է 30, 40 եւ 50 կմ: Այսպիսով, խախտվում են առողջապահական քաղաքականության կարեւորագույն բաղադրիչները մատչելիությունը, հասանելիությունը եւ արձագանքելու կարողությունը: Եթե հավելենք, որ նախածննդային շրջանում նվազագույնը անհրաժեշտ է երեք այցելություն հետազոտության համար, ապա ներկայիս սոցիալ-տնտեսական պայմաններում այն ամբողջովին կդառնա անմատչելի եւ անհասանելի:

գ) կադրային խնդիրը - մնայուն անեսթեզիոլոգի բացակայությունը որպես փակման պատճառաբանության դիտարկումը պարզապես անհասկանալի եւ անընդունելի է: Կադրերի սղությունը հիմնական խնդիր է գրեթե բոլոր բուժհաստատություններում՝ թերեւս, բացառությամբ մի քանիսի: Սա եւս միանշանակ առողջապահության նախարարության պատասխանատվությունն է: Հետեւաբար, անհրաժեշտ է նախ նպաստել մասնագետներ պատրաստելու կրթական ծրագրերին եւ ապա լավագույն մասնագետների համար հնարավորություններ եւ միջոցներ ստեղծել իրենց մասնագիտական կարողությունները ներդնելու հատկապես մարզային՝ այս պարագային սահմանային գոտիներում, եթե իհարկե վերջինս որեւէ նշանակություն ունի առողջապահության ընդհանուր հայեցակարգի կամ ռազմավարության համար:

դ) ծնելիության սակավությունը - սա ամենացավոտ եւ ամենառանցքային խնդիրն է, որը դարձյալ բացարձակապես առնչություն չունի Աչաջրի կամ որեւէ ծննդատան գործունեության հետ: Այն, ցավալիորեն համընդհանուր խնդիր է, ուղղակիորեն կապված երկրի ժողովրդագրական վիճակի եւ ընդհանրապես ծնելիության մակարդակի հետ:

Այսուհանդերձ, Աչաջրի ծննդատունը մեկ նեոնաթալ մասնագետով միայն անցնող տարի 80 ծնունդ է ապահովել, հետեւաբար ավելացրեք եւս մեկ մասնագետ եւ կրկնապատկեք ծնունդների թիվը: Այսինքն, փոխարեն մտածելու փակելու մասին, հակառակը՝ բոլոր հնարավոր միջոցներով եւ պատասխանատվությամբ զարգացրեք թե՛ սարքավորումներով թե՛ հնարավորություններով եւ թե՛ մասնագետների ներգրավածությամբ արդեն իսկ բարձր ցուցանիշներ արձանագրած բուժկենտրոնը: Այսօր՝ փակելով Աչաջրի ծննդատունը, եւ ծառայությունը տեղափոխելով Իջեւան, որն ի դեպ եւս կարիք ունի վերազինման, վաղն էլ պատճառաբանելու եք, թե Իջեւանի կենտրոնը եւս չի բավարարում պահանջներին եւ բնականաբար տեղափոխելու եք Դիլիջան, (որն ընդամենը 30 կմ է հեռու Իջեւանից դարձյալ պատճառաբանությունների շարքից) եւ ապա Վանաձոր, որի մասին արդեն իսկ խոսվում է (նեոնաթալ կենտրոնացված ծառայությունների իմաստով): Այո՛, Տավուշում , որպես սահմանային գոտի, հարկավոր է եւ պարտադիր եւ երկրորդ կարգի եւ երրորդ կարգի բուժհաստատության ծննդատուն եւ դրա պատասխանատուն ռազմավարություն եւ քաղաքականության մշակողն ու թելադրողը դարձյալ առողջապահության նախարարությունն է: Եթե առողջապահության նախարարությունը չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել այս ուղղությամբ, ապա իրավունք չունի խոսելու կենտրոնացված համակարգի մասին եւ ժամ առաջ պետք է քաղաքականություն մշակի ապակենտրոնացնելու ամբողջ համակարգը իրեն վերապահելով սոսկ վերահսկողի դերը:

ե) ֆինանսական - իմ կարծիքով այս ամբողջ պատմության պատճառը եւ առանցքը ֆինանսական է եւ այստեղից բխած բուժհիմնարկների՝ այդ թվում ծննդատների շուտափույթ օպտիմալացման ցանկությունը:

Ճիշտ է ասված, որ «առողջությունն անգին է», բայց հավասարապես ճիշտ է, որ այն նաեւ թանկ է: Այսօր դա ամենադժվար համաշխարհային խնդիրներից մեկն է նույնիսկ առավել զարգացած երկրներում: Մինչ օրս որեւէ ֆինանսական սխեմա չի ներկայացվել այցելուի ակնկալիքները կամ կարիքները լիովին բավարարելու համար: Սակայն, արդար ֆինանսավորման, հավասար բաշխման եւ առկա ռեսուրսների տեղաբաշխման համընդհանուր մարտահրավերները նույնն են մնում բոլոր մոդելների եւ սխեմաների համար` լինեն դրանք հարուստ կամ աղքատ երկրներում: Առողջապահությունն այն ոլորտն է, որտեղ առավելագույն տեղաբաշխումը, դրա աղբյուրը եւ կայունությունը, մշտադիտարկումը եւ թափանցիկությունը խիստ անհրաժեշտ են: Մեծ հաշվով, առողջապահության ընդհանուր բյուջեն որոշելու համար պետք է մանրակրկիտ կերպով ուսումնասիրել միջոցները, սկզբունքները եւ օգուտները` միշտ հաշվի առնելով բարոյագիտական խնդիրները, որոնք կարող են առաջանալ առողջապահական ոլորտին ռեսուրսներ հատկացնելիս: Այն ներառում է արդար բաշխման հարցը, քանի որ առողջապահական ռեսուրսները գրեթե միշտ սակավ են` կարիքի հետ համեմատ: Այսու չափազանց կարեւոր է, որ առողջապահության ոլորտի ղեկավարությունը վերը նշված խնդիրներից խուսափելու համար լիովին ընկալի կազմակերպության տեսիլքը եւ արժեքների վրա հիմնված առաքելությունը` հասկանալով, որ ցանկացած որոշման հիմքում բարոյագիտական խնդիր է առկա եւ գործի համապատասխանաբար: Բարոյագիտական ճշգրիտ որոշումների կայացման համար խորը քննություն, փորձառություն եւ երկխոսություն է պահանջվում եւ այն լավագույնս կարելի է ուսանել հիմնարար, կայուն արժեքների եւ կառավարման՝ բարոյագիտության առումով փորձ ունեցող անձանց միջավայրում:

Առողջապահության համակարգի հիմնական մտահոգությունն ու առանցքը մարդն է եւ պետք է լինի մարդը եւ պետք է այն դիտարկել բարոյագիտական, աստվածաբանական, հասարակագիտական եւ երկրի համար անվտանգության տեսանկյունից եւ ոչ թե չափել կմ-ով, ժամով, ֆինանսների անհամպատասխանությամբ:

Առողջապահության նախարարությունը կոչված է քաղաքականություն մշակելու եւ առաջնահերթություններ սահմանելու, հատկապես, առանձնակի ուշադրություն դարձնելով երկրի անվտանգության հարցերում մեծ ներդրում ունեցող քաղաքացիների կյանքն ու գոյությունը, որում հենց մեծագույն դերակատարություն ունի նաեւ Աչաջրի ծննդատունը, հետեւաբար այն ոչ թե պետք է փակվի կամ լուծարվի, այլ պետք է խրախուսել եւ առավել ջանքեր ներդնել այն զարգացնելու, ամրապնդելու եւ ընդլայնելու ուղղությամբ: Սա մեր խնդրանքը չէ, այլ պահանջը, որպես սահմանապահ քաղաքացիներ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ը հույս ունի վերջ դնել ուկրաինական հակամարտությանը․ ՌուբիոՄհեր Գրիգորյանը և ՄԱԿ-ի ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են զբոսաշրջության ոլորտում Հայաստանի ներուժըԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՓաշինյանն առաջիկայում աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան. սպասվում է նաև Բերդիմուհամեդովի պատասխան այցը Երևան Ռուբիո․ Թրամփը պատրաստ է հանդիպել Փեզեշքիանի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներումՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքԻշխանությունն ամեն ինչ անում է՝ ՏԻՄ ընտրություններում վարչական ռեսուրսով ընտրվելու համար. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Պեսկովը մեկնաբանել է Գրենլանդիայի վերաբերյալ համաձայնագրի հնարավոր ստորագրումըԶելենսկու և Մակրոնի հանդիպման ժամանակ տեղի ունեցածը ցնցել է լրագրողինԻրանական ավիաընկերությունների չվերթները դեպի Ադրբեջան դադարեցվում են Անդրանիկ Թևանյանի խափանման միջոց կալանքը երկարացվեց ևս 3 ամսովՉինաստանը մտադիր է ԵՄ-ի հետ առևտրային վեճերը լուծել խորհրդակցությունների միջոցովՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարըԿրեմլում հակասական են համարել հրադադարի վերաբերյալ Զելենսկու հայտարարություններըԼուլա դա Սիլվա. ԱՄՆ-ը փաստացի զրկել է Վենեսուելային ինքնիշխանությունիցԿրակոցներ Երևանում․ Հղիին տեղափոխել են հիվանդանոց, երեխան մահացել է (տեսանյութ) Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլարՀայտնի է՝ քանի ռուս զինծառայող է զոհվել Ուկրաինայում․ տվյալներ են հրապարակվել Լուլա դա Սիլվան զգուշացրել է ԱՄՆ-ին չմիջամտել Բրազիլիայի ընտրություններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներին El Mundo. Սանչեսը չի մասնակցի Թրամփի ընդունելությանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայումԻրանը պատրաստ է մեկ շաբաթվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ պայմաններ առաջադրելով ԱՄՆ-ին«Հրաշք այգու» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելՀայաստանը և Չինաստանը համաձայնագիր են ստորագրել միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասինԳուտերեշ. ՄԱԿ-ը որևէ լծակ չունի ամբողջ աշխարհում հակամարտությունների կողմերի վրաՄոսկվայի կոշտ ուղերձը Երևանին․ Եվրաինտեգրման վտանգը պետք է գնահատելՓաշինյանը մեկնել է ԱՄՆ. Ուկրաինայի իրավիճակը օրեցօր վատանում է. ՊեսկովՊեսկովը նշել է, որ Ուկրաինայի համար իրավիճակը օրեցօր վատթարանում էԱվտովթար Երևանում․ «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին․ կա վիրավորՎաղարշապատում կինոթատրոնի շենքի և հողամասի օտարման գործով քրեական վարույթ է նախաձեռնվելՊեսկովը նշել է, որ Արկտիկայում ԱՄՆ-ի հետ փոխգործակցությունը ներկայումս օրակարգում չէԴպրոցի մոտ հրաձգության հետևանքով տուժածների թիվը հասել է 11-իՏնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասինՓաշինյանը պատրաստվում է այցելել Թուրքմենստան․ ՀՀ դեսպանՊեսկովը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲժիշկը հերքել է զարկերակային ճնշման մասին տարածված կարծիքըԲա'ց դատ արեք, թող հասարակությունը համոզվի. ՍուքիասյանՀարավային Կորեայի նախագահը կոչ է արել Միացյալ Նահանգներին մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներըԱրեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց․ նա տնային կալանքի տակ էՎենսը կողմ է երեք լրատվամիջոցների համար Սպիտակ տուն մուտք գործելու արգելքինՔրիստինե Գրիգորյանը մասնակցում է Բաքվի անվտանգության IV ֆորումինԻսպանիան ուժեղացրել է իր անվտանգության ուժերը Սեուտայում և ՄելիլյայումՀայկական մշակույթն ու բիզնեսը Մոնակոյում՝ Վրույր Փենեսյանի նախաձեռնությամբ (տեսանյութ, լուսանկարներ) Լիտվայի նախագահը շնորհակալություն է հայտնել ԹրամփինԿԸՀ-ն բաշխել է ՏԻՄ ընտրությունների տեղամասերի նախագահի և քարտուղարի պաշտոններըՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերություններըՍեուտայում հայտնաբերվել է բնակարան, որտեղ անօրինական կերպով ապրում էր մոտ 20 միգրանտHuman Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապիցԹրամփի կոշտ պահանջը Զելենսկուն, Իրանի սպառնալիքն ու Պուտինի հաղթանակըԼավրով. Գուտերեշը շփոթված է Բուչայի սադրանքի վերաբերյալ իր ցուցմունքներում
Ամենադիտված