Ադրբեջանում գտնվող Կարեն Ղազարյանի և Արայիկ Ղազարյանի վերադարձի հարցով աշխատանքները շարունակվում են
Հասարակություն
Ադրբեջանում գտնվող Արայիկ Ղազարյանի և Կարեն Ղազարյանի հարցի վերաբերյալ գործընթացները շարունակվում են: Այս մասին հունվարի 16-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Ինձ համար չափազանց զգայուն է այս հարցը: Դժբախտաբար այս պահին որևէ բան չունեմ ասելու, գործընթացները շարունակվում են»,- ասաց Մնացականյանը:
2018թ. օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբտեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզվածհանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ ՀայկիՂազարյանը:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանըհաստատել էր, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի։ «Հաստատում եմ, որԱդրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի, սակայն հանգամանքները, նրա ով լինելը և այլմանրամասներ կհայտնեն համապատասխան մարմինները»,- գրել էր նա ֆեյսբուքի իր էջում:
Բերդավան համայնքի բնակիչ Կարեն Ղազարյանը 2018 թ. հուլիսի 15-ից գերեվարված է ևգտնվում է Ադրբեջանում։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)