Շատ ցավալի և մարդկային առումով անընկալելի է տեղի ունեցածը. Արման Թաթոյանը՝ Գեորգի Կուտոյանի մահվան մասին
Հասարակություն
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում ցավակցական ուղերձ է հղել Գեորգի Կուտոյանի մահվան առթիվ:
«Շատ ցավալի և մարդկային առումով անընկալելի է տեղի ունեցածը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և անձամբ իմ անունից Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան կապակցությամբ խորին ցավակցություններ եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին և մտերիմներին:
Գեորգի Կուտոյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում աշխատել է 2006-2010 թվականներին:
Նա օժտված էր մարդկային և մասնագիտական բարձր որակներով»,- նշել է պաշտպանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)