Արշավիր Ղարամյանը ցավակցություն է հայտնել Կուտոյանի ընտանիքին և հարազատներին
Հասարակություն
Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանն իր ֆեյսբուքյան էջում ցավակցություն է հայտնել ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի ընտանիքին և հարազատներին նրա ողբերգական մահվան կապակցությամբ:
«Երկու տարուց ավելի փոխգործակցության շրջանակներում, որպես Արցախի Հանրապետության ԱԱԾ տնօրեն, մեր Հայրենիքի (ԱՀ և ՀՀ) անվտանգության ապահովման խնդիրներով գործակցել եմ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ մայոր Գեորգի Կուտոյանի հետ:
Ցավակցում եմ Գեորգի Կուտոյանի ընտանիքին և հարազատներին ողբերգական մահվան կապակցությամբ»:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ