«Դա չի կարող չմտահոգել»․ Փաշինյանը չգիտեր, որ Վահե Գրիգորյանը չի մասնակցում ՍԴ նիստերին
Քաղաքական
«Եթե այդպիսի երևույթ կա, դա մտահոգում է, չի կարող չմտահոգել», - ի պատասխան հարցին՝ ինչու խորհրդարանական մեծամասնությունը հանդես չի գալիս ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու առաջարկով՝ հաշվի առնելով, որ վերջինս չի մասնակցում ՍԴ աշխատանքներին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ տեղյակ չէ, որ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը չի մասնակցում ՍԴ աշխատանքներին:
Հարցին՝ տեղեկանալուց հետո ինչ քայլեր է ձեռնարկելու, վարչապետն ասաց.
«Չգիտեմ, առաջին անգամ եմ լսում այդպիսի բան, կհետաքրքրվեմ ավելի մանրամասն»:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ