Մինսկ-Մյունխեն չվերթն իրականացնող օդանավը հետ է շրջվել կես ճանապարհից և վայրէջք կատարելով՝ իջեցրել ուղևորներից վեցին
ԱյլԲելառուսական Belavia ավիաընկերության օդանավը, որը հունվարի 24-ին իրականացնելիս է եղել Մինսկ-Մյունխեն չվերթը, հետ է շրջվել կես ճանապարհից և վայրէջք կատարել Գրոդնո քաղաքում` տեխնիկական անսարքության պատճառով:
Ինչպես հայտնում է Life.ru-ն՝ հղում անելով flightaware ծառայության տվյալներին, օդանավը հետ է շրջվել լեհական Վրոցլավ քաղաքի օդային տարածքով անցնելիս: Ուղևորների խոսքով՝ Գրոդնոյում վայրէջք կատարելուց հետո օդանավ են բարձրացել սահմանապահներն ու վեց ուղևորի անուն տվել՝ հրամայելով նրանք իջնել օդանավից: Քիչ անց մյուս ուղևորներին ևս խնդրել են իջնել, որպեսզի օդանավը լիցքավորեն:
Նշվում է, որ օդանավը թռիչքը շարունակել է երեք ժամ ուշացումով: Ավիաընկերության ներկայացուցիչները կատարվածը պատճառաբանել են տեխնիկական անսարքությամբ: