Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Թրամփի կոշտ պահանջը Զելենսկուն, Իրանի սպառնալիքն ու Պուտինի հաղթանակը 12 հեկտարից ավելի տարածքով 9 հողամասը Կապանին վերադարձնելու համար դատախազությունը դիմել է դատարան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին #ՈՒՂԻՂ․ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով դատական նիստը Արարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ․ նախատեսված են մի շարք հանդիպումներ Պապիկյանի այցը շատ անակնկալ եղել. հրամանատարը նրան մարզահագուստով է դիմավորել զորամասում Նիկոլ Փաշինյանը նպատակ է դրել չեզոքացնել Հայաստանում ռուսական ազդեցությունը․ Սաղաթելյան Դավթաշենի եկեղեցու մոտ քաղաքացին թողել է «Մակարով» ատրճանակն ու փամփուշտները Սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 10-ը փողոց է փակ լինելու Թրամփի շնորհիվ Հայաստանը կարող է դառնալ Արհեստական բանականության խոշոր կենտրոն․ Bloomberg Պետական ոլորտի մոտ 20 հազար աշխատակցի աշխատավարձ բարձրացել է․ Չախոյան 

Ավելի քան 200 գինեկոլոգներ անհանգստացած են Ռազմիկ Աբրահամյանի պատվի համար

Հասարակություն

Ավելի քան 200 գինեկոլոգներ պատրաստվում են բաց նամակով հանդես գալ՝ ուղղված մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների: Այդպիոսվ նրանք իրենց աջակցությունն են հայտնում ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանին, վստահություն հայտնելով, որ ներկայացվող մեղադրանքը որևէ աղերս չունի իրականության հետ և կոչ են անում պաշտոնատար անձանց ապահովել վարույթի օբյեկտիվությունը:

«ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին
ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին
ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին

Մանկաբարձ-Գինեկոլոգներից

Մեծարգո պարոնայք

Մենք՝ Հայաստանի Հանրապետության տարբեր բուժհաստատություններում աշխատող մանկաբարձ-գինեկոլոգներս, անհանգստացած ենք հանրապետությունում մանկաբարձության և գինեկոլոգիայի հիմնադիրներից մեկի՝ մեր սիրելի ուսուցիչ, ՀՀ վաստակավոր բժիշկ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Ռազմիկ Աբրահամյանի բարի համբավի, պատվի և հեղինակության համար, ով հեղինակ է շուրջ 435 գիտական աշխատության, այդ թվում՝ հայերեն լեզվով 5 դասագրքի, 8 մենագրության, 25 ուղեցույցի: Նրա գիտական ղեկավարությամբ պաշտպանվել են 9 դոկտորական և 25 թեկնածուական ատենախոսություններ՝ մանկաբարձություն և գինեկոլոգիա մասնագիտությամբ:

ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ եղած տարիներին պրոֆեսոր Աբրահամյանի ջանքերով են կրկնակի և ավել չափով նվազել մայրական և նորածնային մահացության ցուցանիշներ և բարելավվել ծնելիության ցուցանիշները:
Միաժամանակ, անհանգստացած ենք բժշկագիտության ոլորտի առանցքային ուղղություններից մեկի՝ մանկաբարձ-գինեկոլոգի մասնագիտության շուրջ ստեղծված մտացածին աղմուկի առթիվ, որն արդեն քննարկման առարկա է դարձել նաև մեր երկրից դուրս՝ վտանգելով տարիների ընթացքում մեր ձեռք բերած մասնագիտական վարկը և բուժհաստատության պրոֆեսիոնալ համբավը:

Ղեկավարելով իր նշանակությամբ և դերակատարությամբ խիստ կարևոր՝ վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը, պրոֆեսոր Ռ.Աբրահամյանը երկար տարիներ անմնացորդ նվիրվել է գործին՝ չխնայելով կյանքն ու առողջությունը, անուրանալի նպաստ բերելով մեր երկրում վերարտադրողական առողջության կազմակերպման ոլորտին:

Ասվածը հաշվի առնելով՝ հիշեցնում ենք, որ հարուցված գործի օբյեկտիվ և անաչառ քննությունը, դրա ընթացքին որևէ միջամտության անթույլատրելիությունը և վերջնական ճշմարտության բացահայտումը ուղղակիորեն կապված է ինչպես նշանավոր, միջազգային ճանաչում ունեցող բժիշկ- գիտնականի անվան, այնպես էլ մեր մասնագիտական պատվի, արժանապատվության, մեր բուժհաստատությունների բարի համբավի հետ:
Վստահ ենք, որ ներկայացվող մեղադրանքը որևէ աղերս չունի իրականության հետ, քանզի մեր պրակտիկ գործունեությունից ելնելով գիտենք, որ յուրաքանչյուր դեպքում՝ պտղի զարգացման արատը ճշտվում է տարբեր մեթոդներով, տարբեր կլինիկաներում և մի քանի մասնագետների կողմից: Հայտնի է, որ պտղի զարգացման արատները, ներարգանդային ինֆեկցիաները, մեռելածնությունը, նորածնային մահացությունը և վաղաժամ ծննդաբերությունները միշտ եղել են, կան, և շարունակելու են լինել նույնիսկ ամենազարգացած առողջապահական համակարգեր ունեցող երկրներում:
2019թ. սեպտեմբերի վերջից մեր հասարակությունը ուշադիր հետևում է ՎԱՊՄԳՀ ինստիտուտում տեղի ունեցած մեռելածնության դեպքի քննության ընթացքին և սպասում գործի հանգուցալուծմանը, որը սակայն ձգձգվում է: Այս ընթացքում մեռելածին պտուղ ծննդաբերած կինը, իբրև իր նախաձեռնությամբ, սկսեց մի արհեստական, մասնագիտական (բժշկական) գիտելիքների և մեկնաբանությունների հետ անհամատեղելի՝ հոգեբանա-հուզական ելույթներով ուղեկցվող շարժում՝ անպատասխանատու հայտարարություններով հընթացս վարկաբեկելով ինստիտուտը և նրա աշխատակիցներին:

Հարկ է նշել, որ ինստիտուտը տարիներ շարունակ սպասարկել է մարզերից ուղեգրված բարձր ռիսկի խմբի հղիներին և ծննդաբերներին, այդ թվում՝ մահացած պտուղներով, որոնց ծննդալուծումը հաճախ ուղեկցվում է մեծ վտանգներով: Այդ կանայք բուժօգնություն են ստանում ինչպես հղիների ախտաբանության, այնպես էլ 2-րդ մանկաբարձական բաժանմունքում, որը միակն է հանրապետությունում և սպասարկում է ինֆեկցված հիվանդություններով (ՄԻԱՎ, ՁԻԱՎ, հեպատիտ В, հեպատիտ С, տուբերկուլյոզ, ջրծաղիկ և այլն), չհետազոտված, ինչպես նաև կանանց կոնսուլտացիաներում չհաշվառված, պտղի զարգացման արատներով հղիներին և ծննդաբերներին: Կլինիկայում աշխատում են պրոֆեսիոնալ բարձր որակավորում ունեցող աշխատակիցներ՝ բժշկական գիտությունների դոկտորներ, թեկնածուներ, բազմափորձ մանկաբարձ-գինեկոլոգներ: Հատուկ ուշադրության է արժանի նորածնային ծառայությունը՝ ծննդօգնության հիմնարկների մեջ խոշորագույն և ամենածանրաբեռնված նորածինների վերակենդանացման բաժանմունքով, որտեղ բուժվում են խիստ ցածր քաշով նորածիններ:

Ինչպես և ամբողջ աշխարհում, վերակենդանացման բաժանմունքում ևս ցավոք լինում են մահացության դեպքեր, որոնցից մի քանիսն այժմ դարձել են շահարկման առիթ: Ցանկացած պերինատալ մահացություն (մեռելածնություն և մինչև կյանքի 7-րդ օրը նորածնային մահացություն) ենթարկվում է պաթանատոմիական հետազոտության: ՎԱՊՄԳՀ ինստիտուտի և «Արաբկիր» բժշկական համալիր - երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի կազմում գործող պաթանատոմիական լաբորատորիաները իրականացնում է նաև Երևանի այլ ծննդօգնության հիմնարկների պերինատալ մահվան դեպքերի պաթանատոմիական հետազոտությունը:
Մահացած նորածնի դին, բուժհիմնարկը ծնողի ցանկության դեպքում կարող է նրան տալ դիահերձումից և նորածնի ծնունդն ու մահը գրանցելուց հետո, քանի որ ՀՀ կառավարության 23.10.2006թ. N 1910-Ն որոշման թաղման և դիակիզման կարգի 3-րդ կետի համաձայն՝ հուղարկավորությունը իրականցվում է մահվան վկայականի հիման վրա:

Համաձայն «Հուղարկավորությունների կազմակերպան և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի՝ ՀՀ տարածքում հուղարկավորությունը իրականացվում է մահացածի մարմինը (աճյունը) գերեզմանատների սահմաններում տրամադրված գերեզմանատեղերում հողին հանձնելու կամ դիակիզման միջոցով: Մեռելածնության դեպքում ՔԿԱԳ մարմնում գրանցվում է միայն ծնունդը և մահվան վկայական չի տրվում, ինչի հետևանքով հուղարկավորություն չի կարող կատարվել, հետևաբար դիահերձումից հետո դիակը չի կարող տրամադրվել:
Նշված իրավակարգավորումներից անտեղյակ, առաջնորդվելով միայն իրենց հայտնի մոտիվներով՝ որոշ կանայք զրպարտում են ինստիտուտին՝ հայտարարելով, թե իբր իրենց երեխաները չեն մահացել: Վերջիններիս, ինչպես և տարիներ առաջ իրենց երեխաներից (ծնողական իրավունքներից) հրաժարված կանանց մերկապարանոց և անապացույց բողոքների հիման վրա արդյունքում հարուցվել է քրեական գործ, որը հանրության շրջանում ստացել է երեխաների ապօրինի որդեգրման գործ անվանումը:
Վստահեցնում ենք, որ ծննդօգնության հիմնարկները, այդ թվում՝ ՎԱՊՄԳՀ ինստիտուտը բացարձակապես որևէ կապ չունեն որդեգրման գործընթացի հետ: Մասնավորապես, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 118-րդ հոդվածը սահմանում է, որ երեխային որդեգրելու համար անհրաժեշտ է ծնողների գրավոր հրաժարումը երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից կամ ծնողի գրավոր համաձայնությունը` երեխային որդեգրման տալու վերաբերյալ:

Այն դեպքում, երբ ծննդաբերելուց հետո մայրը համառորեն հրաժարվում է նորածնից, ապա բուժհաստատության աշխատակցի ուղեկցությամբ այցելում է ՔԿԱԳ մարմին, գրանցում նորածնի ծնունդը, այնուհետև գրավոր հրաժարվում ծնողական իրավունքներից: Հիմք ընդունելով օրենքի պահանջը՝ այդ համաձայնությունը և երեխայի այլ փաստաթղթերը ուղարկվում են տվյալ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմին, որտեղից էլ՝ քաղաքապետարան կամ մարզպետարան, իսկ այնուհետև՝ ՀՀ կառավարության լիազորած մարմին: Վերջինս իրականացնում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենտրոնացած հաշվառումը, տալիս է մանկատան ուղեգիր, աջակցում այդ երեխաների հետագա խնամքի և դաստիարականության կազմակերպմանը, որից հետո նորածինը տեղափոխվում է մանկատուն: Այդ պահից ամբողջությամբ ավարտվում են բուժհաստատության (ծննդատան) անելիքները: Որդեգրման հետագա գործընթացը մանրամասն կանոնակարգվում է գործող օրենսդրությամբ, որի շրջանակներում, ինչպես արդեն նշվեց, բուժհաստատությունը (ծննդատունը) որևէ գործառույթ չի իրականացնում, ուստի և տեղեկացված չէ այս կամ այն երեխայի որդեգրման գործընթացից:
Այսքանով հանդերձ՝ անհասկանալի և աբսուրդային է ծննդատանը մեղսագրվող դերակատարությունը որդեգրման դեպքերով, մասնավորապես առ այն, թե ինչպե՞ս կարող են երեխաները առանց ծնողական իրավունքներից հրաժարումի կամ որդեգրման համաձայնության հայտնվել մանկատանը և ապօրինի որդեգրվել, ինչը գործնականում անհնար է:

Պատվարժան այրեր,
Երկրի առողջ սերնդի ապահովման գործում մեր համեստ ավանդի հաշվառմամբ՝ կոչ ենք անում լինել աչալուրջ, չենթարկվել հասարակության որոշ խմբերի կամ կեղծ շահերով միավորված՝ մանրապատումասեր անձանց ճնշումներին, թույլ չտալ, որպեսզի լրատվամիջոցների կողմից ոչ մասնագիտական, սիրողական կամ հուզական բնույթի հրապարակումները կանխավ ազդեցություն ունենան նախաքննական մարմինների և դատարանների վրա՝ խախտելով անձանց անմեղության կանխավարկածը և բացառելով սույն գործով օբյեկտիվ ճշմարտության պարզման, ինչպես և լրիվ ու բազմակողմանի քննության հնարավորությունը:
Արդարադատության շահը ամբողջությամբ համընկնում է մեր մասնագիտական հեղինակության վերականգնման ցանկության հետ, ուստի կրկին անգամ խնդրում ենք Ձեր մշտական ուշադրության ներքո ապահովել վարույթի լրիվությունը, օբյեկտիվությունը, անաչառությունը և անմիջամտելիությունը:

Հարգանքով՝
մանկաբարձ-գինեկոլոգներ.

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սեուտայում հայտնաբերվել է բնակարան, որտեղ անօրինական կերպով ապրում էր մոտ 20 միգրանտHuman Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապիցԹրամփի կոշտ պահանջը Զելենսկուն, Իրանի սպառնալիքն ու Պուտինի հաղթանակըԼավրով. Գուտերեշը շփոթված է Բուչայի սադրանքի վերաբերյալ իր ցուցմունքներում12 հեկտարից ավելի տարածքով 9 հողամասը Կապանին վերադարձնելու համար դատախազությունը դիմել է դատարանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներինԹրամփը անձամբ կհանդիպի Սի Ծինփինի հետ օդանավակայանում#ՈՒՂԻՂ․ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով դատական նիստըԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ․ նախատեսված են մի շարք հանդիպումներՊապիկյանի այցը շատ անակնկալ եղել. հրամանատարը նրան մարզահագուստով է դիմավորել զորամասում Գիտնականները Ալցհեյմերի հիվանդության դեմ պայքարի նոր մոտեցում են փորձարկելՆիկոլ Փաշինյանը նպատակ է դրել չեզոքացնել Հայաստանում ռուսական ազդեցությունը․ Սաղաթելյան FT. Ավիաընկերության աշխատակիցները մտահոգված են, որ տեխնոլոգիան վնասում է մարդկանցԴավթաշենի եկեղեցու մոտ քաղաքացին թողել է «Մակարով» ատրճանակն ու փամփուշտներըՍեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 10-ը փողոց է փակ լինելու Չինաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ արհեստական ​​բանականությունը պետք է բաց լինի բոլորի համարԹրամփի շնորհիվ Հայաստանը կարող է դառնալ Արհեստական բանականության խոշոր կենտրոն․ BloombergApple-ին մեղադրել են iPhone-ի տեսախցիկի նոր գործառույթների վերաբերյալ խոստումը չկատարելու մեջՊետական ոլորտի մոտ 20 հազար աշխատակցի աշխատավարձ բարձրացել է․ Չախոյան ԱՄՆ-ից՝ 1.1 մլն դոլար․ Եղեգնաձորում նոր հրշեջ կայան է բացվելԵՄ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչը չեղարկել է ելույթը Թրամփի ելույթի պատճառովԱնկախության 35 ամյակը և ընդդիմության 50 երանգը. Ալեն Սիմոնյան Թրամփի ժամանման նախօրեին Մանհեթենում ուժեղացվել են անվտանգության միջոցառումներըՊԵԿ երկու պաշտոնյա պարգևատրվել է մեդալովՅելոուսթոունի սուպերհրաբխի ժայթքումը կարող է ժամանակավորապես դանդաղեցնել գլոբալ տաքացումըԱԺ պատգամավորները՝ 7 օր Տանզանիայում․ պատվիրակության կազմը հայտնի էԽոշոր հրդեհ առևտրի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներԿրեմլն արձագանքել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքը վերացնելու՝ Էրդողանի առաջարկինՄեսսիի վերջին խաղը․ լեգենդը հայտարարել է Արգենտինայի հավաքականից հրաժեշտի մասինՎեց ամիս ժամկետով արգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համար Թբիլիսիից Մոսկվա մեկնող չվերթի ուղևորները մնացել են օդանավակայանում՝ առանց ջրի և սննդիԱջափնյակի չթույլատրված առևտրի «բլից-օպերացիան»․ առգրավվել է ավելի քան 7 տոննա ապրանք1 մլրդ 327 միլիոն դրամ՝ Անկախության տոնին. Պուտինի դիմաց նստելը լավագույն օրը չի լինի. ԶելենսկիՖրանսիայում վերապատրաստված 12 բժիշկներ վերադարձել են ՀայաստանBRAF-ի 14-րդ տարեկան համաժողովը 2027-ին կանցկացվի ՀայաստանումՆարեկ Կարապետյան․ «Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը»»ԱՄՆ կոնգրեսական Ուիլսոնը կոչ է արել Թուրքիային վերադառնալ F-35 ծրագրինԱնկախության 35-ամյակին Մարտունիում ու Վարդենիսում բարձրացվել են ՀՀ մեծ ԵռագույններըՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացում արձանագրված առաջընթացը. Կոբախիձե Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 22-ինԻսրայելը հարձակվել է Սիրիայի հարավի վրա Գոլանի բարձունքներիցԳազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Զգուշացնում են՝ երկրին երկրորդ մագնիսական փոթորիկն է սպասվում ԱՀԿ-ն հայտնել է, որ անցյալ շաբաթ Եմենում մահացել է 164 մարդJPost. Նեթանյահուի այցը ԱՄՆ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալու համար, կրճատվել է մինչև մեկ օրՀամայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցի դիմաց. կա 11 տուժած Նյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքներըՆոր ուղղություն․ այսուհետ կիրականացվեն Երևան-Բելգրադ չվերթներԷրդողանը կոչ է արել ԱՄՆ-ին վերացնել պաշտպանական պատնեշները և ընդլայնել էներգետիկ համագործակցությունը
Ամենադիտված