Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Թրամփի կոշտ պահանջը Զելենսկուն, Իրանի սպառնալիքն ու Պուտինի հաղթանակը 12 հեկտարից ավելի տարածքով 9 հողամասը Կապանին վերադարձնելու համար դատախազությունը դիմել է դատարան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին #ՈՒՂԻՂ․ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով դատական նիստը Արարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ․ նախատեսված են մի շարք հանդիպումներ Պապիկյանի այցը շատ անակնկալ եղել. հրամանատարը նրան մարզահագուստով է դիմավորել զորամասում Նիկոլ Փաշինյանը նպատակ է դրել չեզոքացնել Հայաստանում ռուսական ազդեցությունը․ Սաղաթելյան Դավթաշենի եկեղեցու մոտ քաղաքացին թողել է «Մակարով» ատրճանակն ու փամփուշտները Սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 10-ը փողոց է փակ լինելու Թրամփի շնորհիվ Հայաստանը կարող է դառնալ Արհեստական բանականության խոշոր կենտրոն․ Bloomberg Պետական ոլորտի մոտ 20 հազար աշխատակցի աշխատավարձ բարձրացել է․ Չախոյան 

Արմեն Սարգսյանն Իսրայելում այցելել է Technion տեխնոլոգիական ինստիտուտ

Հասարակություն

Իսրայելի Պետություն աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Technion տեխնոլոգիական ինստիտուտ, որը դասվում է աշխարհի առաջատար գիտական և տեխնոլոգիական հետազոտական հաստատությունների շարքը։ Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, այն Իսրայելի հնագույն բուհն է, աշխարհում միակ տեխնոլոգիական ինստիտուտը, որն ունի հարակից բժշկական դպրոց:

Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել ինստիտուտի ղեկավարության, այնուհետև՝ հանդիպել ուսանողության հետ: Ինստիտուտի նախագահ, պրոֆեսոր Ուրի Սիվան ասել է, որ մեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանի նախագահին և կրկնակի պատիվ՝ հյուրընկալել գիտնական-նախագահի:

Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ ինքն առաջին անգամ այս համալսարան է այցելել դեռ անցյալ դարի 90-ականների սկզբին, երբ հետազոտություն էր անում աստղաֆիզիկայի և ձգողականության ոլորտում։ «Այս համալսարանի նման համալսարանները կդառնան աշխարհի զարգացման հիմքը»,- ասել է Արմեն Սարգսյանը։

Հայաստանի նախագահը նշել է, որ այսօր երիտասարդների մեծ մասը ցանկանում է ստարտափ ստեղծել, ունենալ նոր տեխնոլոգիաների ընկերություն: «Այս աշխարհը նոր ստարտափ է, և յուրաքանչյուր երիտասարդ ստեղծագործելու հնարավորություն ունի,- ասել է նախագահը։ -Աշխարհը դառնում է մի վայր, որտեղ նորարարությունը և գաղափարն են կարևորվում։ Նույնիսկ մեծ ընկերությունները մեծ տեղ են հատկացնում նորարարությանը, ստարտափերին։ 21-րդ դարում նորարարությունները և նոր գաղափարներն են քաջալերվելու։ Սա նոր աշխարհ է, որը շատ արագ է փոփոխվում։ Մենք փոփոխության խաչմերուկում ենք։ Այդ փոփոխությունը տպավորիչ է և հետագայում ավելի դրամատիկ կլինի»։

Նախագահի խոսքով՝ այսօր մենք ապրում ենք նոր աշխարհում. «Մեզանից յուրաքանչյուրը փոխկապակցված է, ինչպես տարրական մասնիկները։ Մենք հաղորդակցվում ենք լույսի արագությամբ և սկսում ենք քվանտային առարկաների վարքագիծ դրսևորել։ Այսօր մենք բոլորս փոխկապակցված և շաղկապված ենք, գլոբալ ռիսկերը դառնում են քվանտային»։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ ասվածը վերաբերում է նաև քաղաքականությանը: «Եթե 100 տարի առաջ գիտնականները բացահայտեցին, որ բնությունը դասական չէ, այլ՝ քվանտային, այժմ ես փորձում եմ փոխանցել այն ուղերձը, որ մարդկային վարքագիծը ևս այսօր քվանտային է: Ուստի, գնալով ավելի ու ավելի դժվար է լինելու բացահայտել մարդկային վարքագիծը դասական ձևերով: Աշխարհը նույնպես գնալով դառնում է քվանտային: Մենք պետք է փոխենք մեր տրամաբանությունը՝ ինչպես ենք մենք ղեկավարում քաղաքականությունը, արտաքին հարաբերությունները, ինչպես ենք դիտարկում ապագան: Նոր աշխարհում շատ բաներ անկանխատեսելի են, և եթե մենք փոխենք մեր տրամաբանությունն ու փիլիսոփայությունը, հնարավոր կլինի շատ բաներ հասկանալ: Քվանտային աշխարհը գրավիչ է, քանի որ մեծ հեռանկարներ է բացում նոր տրամաբանություն գործի դնելու համար»:

Խոսելով արհեստական բանականության մասին և անդրադառնալով  աշխարհի վրա նրա ազդեցությանը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ արհեստական բանականության զարգացման պայմաններում ևս ամենակարևոր էակը մնալու է մարդ արարածը: «Եթե մենք կորցնենք պարզ մարդկային զգացմունքները՝ սեր, հարգանք, ազնվություն, բարոյական արժեքները, ապա կստեղծենք դժոխք այս մոլորակի վրա: Ուստի բարոյականությունը մնալու է մարդկային ամենամեծ արժեքներից մեկը»,- նշել է նա:

 

Անդրադառնալով հայաստանյան համալսարանների հետ համագործակցությանը՝ նախագահ Սարգսյանն այդ համատեքստում խոսել է նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության մասին: «Այն նպատակ ունի համախմբելու միջազգային մեծ ընկերությունների արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման ոլորտներում, ինչպես նաև կամուրջներ ստեղծել հայտնի համալսարանների հետ: Ես կցանկանամ այս հաստատությունը ևս տեսնել մեր գործընկերների ցանկում»,- ասել է Հայաստանի նախագահը:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել և զրուցել է նաև Technion տեխնոլոգիական ինստիտուտում սովորող հայ ուսանողների հետ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապիցԹրամփի կոշտ պահանջը Զելենսկուն, Իրանի սպառնալիքն ու Պուտինի հաղթանակըԼավրով. Գուտերեշը շփոթված է Բուչայի սադրանքի վերաբերյալ իր ցուցմունքներում12 հեկտարից ավելի տարածքով 9 հողամասը Կապանին վերադարձնելու համար դատախազությունը դիմել է դատարանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներինԹրամփը անձամբ կհանդիպի Սի Ծինփինի հետ օդանավակայանում#ՈՒՂԻՂ․ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով դատական նիստըԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ․ նախատեսված են մի շարք հանդիպումներՊապիկյանի այցը շատ անակնկալ եղել. հրամանատարը նրան մարզահագուստով է դիմավորել զորամասում Գիտնականները Ալցհեյմերի հիվանդության դեմ պայքարի նոր մոտեցում են փորձարկելՆիկոլ Փաշինյանը նպատակ է դրել չեզոքացնել Հայաստանում ռուսական ազդեցությունը․ Սաղաթելյան FT. Ավիաընկերության աշխատակիցները մտահոգված են, որ տեխնոլոգիան վնասում է մարդկանցԴավթաշենի եկեղեցու մոտ քաղաքացին թողել է «Մակարով» ատրճանակն ու փամփուշտներըՍեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 10-ը փողոց է փակ լինելու Չինաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ արհեստական ​​բանականությունը պետք է բաց լինի բոլորի համարԹրամփի շնորհիվ Հայաստանը կարող է դառնալ Արհեստական բանականության խոշոր կենտրոն․ BloombergApple-ին մեղադրել են iPhone-ի տեսախցիկի նոր գործառույթների վերաբերյալ խոստումը չկատարելու մեջՊետական ոլորտի մոտ 20 հազար աշխատակցի աշխատավարձ բարձրացել է․ Չախոյան ԱՄՆ-ից՝ 1.1 մլն դոլար․ Եղեգնաձորում նոր հրշեջ կայան է բացվելԵՄ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչը չեղարկել է ելույթը Թրամփի ելույթի պատճառովԱնկախության 35 ամյակը և ընդդիմության 50 երանգը. Ալեն Սիմոնյան Թրամփի ժամանման նախօրեին Մանհեթենում ուժեղացվել են անվտանգության միջոցառումներըՊԵԿ երկու պաշտոնյա պարգևատրվել է մեդալովՅելոուսթոունի սուպերհրաբխի ժայթքումը կարող է ժամանակավորապես դանդաղեցնել գլոբալ տաքացումըԱԺ պատգամավորները՝ 7 օր Տանզանիայում․ պատվիրակության կազմը հայտնի էԽոշոր հրդեհ առևտրի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներԿրեմլն արձագանքել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքը վերացնելու՝ Էրդողանի առաջարկինՄեսսիի վերջին խաղը․ լեգենդը հայտարարել է Արգենտինայի հավաքականից հրաժեշտի մասինՎեց ամիս ժամկետով արգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համար Թբիլիսիից Մոսկվա մեկնող չվերթի ուղևորները մնացել են օդանավակայանում՝ առանց ջրի և սննդիԱջափնյակի չթույլատրված առևտրի «բլից-օպերացիան»․ առգրավվել է ավելի քան 7 տոննա ապրանք1 մլրդ 327 միլիոն դրամ՝ Անկախության տոնին. Պուտինի դիմաց նստելը լավագույն օրը չի լինի. ԶելենսկիՖրանսիայում վերապատրաստված 12 բժիշկներ վերադարձել են ՀայաստանBRAF-ի 14-րդ տարեկան համաժողովը 2027-ին կանցկացվի ՀայաստանումՆարեկ Կարապետյան․ «Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը»»ԱՄՆ կոնգրեսական Ուիլսոնը կոչ է արել Թուրքիային վերադառնալ F-35 ծրագրինԱնկախության 35-ամյակին Մարտունիում ու Վարդենիսում բարձրացվել են ՀՀ մեծ ԵռագույններըՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացում արձանագրված առաջընթացը. Կոբախիձե Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 22-ինԻսրայելը հարձակվել է Սիրիայի հարավի վրա Գոլանի բարձունքներիցԳազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Զգուշացնում են՝ երկրին երկրորդ մագնիսական փոթորիկն է սպասվում ԱՀԿ-ն հայտնել է, որ անցյալ շաբաթ Եմենում մահացել է 164 մարդJPost. Նեթանյահուի այցը ԱՄՆ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալու համար, կրճատվել է մինչև մեկ օրՀամայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցի դիմաց. կա 11 տուժած Նյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքներըՆոր ուղղություն․ այսուհետ կիրականացվեն Երևան-Բելգրադ չվերթներԷրդողանը կոչ է արել ԱՄՆ-ին վերացնել պաշտպանական պատնեշները և ընդլայնել էներգետիկ համագործակցությունըՇախմատիստ Սարգիս Սարգսյանը՝ ոսկե մեդալակիր
Ամենադիտված