Արմեն Սարգսյանը մի քանի մարզիչների «Վաստակավոր» կոչում է շնորհել
Հասարակություն
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ այսօր հրապարակված հրամանագրով՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչում է շնորհվել․
- Արմեն Սամվելի Մկրտրյանին՝ Գյումրու քաղաքապետարանի Յ. Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի մարզիչ-մանկավարժ,
- Գառնիկ Ռուբենի Ալեքսանյանին՝ Արարատ քաղաքի մարզադպրոցի ծանրամարտի մարզիչ,
- Կարեն Լավուրիկի Կարապետյանին՝ Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոցի ծանրամարտի մարզիչ-մանկավարժ,
- Արշակ Գյորգիի Հայրապետյանին՝ Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ազատ ոճի ըմբշամարտի մարզիչ-մանկավարժ,
- Կարեն Ռաֆիկի Բաղդասարյանին՝ Երևան քաղաքի Ա. Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցի մարզիչ-մանկավարժ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում