Իրանի հարավում 3.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել «Հրապարակ»․ «Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից «Արթիկ» ՔԿՀ պետի լիազորությունները կասեցվել են. «Հրապարակ» Բացահայտվել է քնի կողմից ուղեղի պաշտպանության հիմնական մեխանիզմը Գիտնականները սովորել են «կարդալ կենդանիների մտքերը՝ հիմնվելով նրանց վարքագծի վրա» Բժիշկը բացատրել է, թե ինչու է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակը նվազում ամբողջ աշխարհում Անվանվել են սննդանյութերի անբավարարությունը լավագույնս բացահայտող թեստերը Բժիշկը բացատրեց, թե ինչու են երակները «թաքնվում», երբ արյուն է վերցվում Բժիշկը բացատրեց, թե քանի բալ կարելի է ուտել՝ առանց աղիքները վնասելու Օրակարգ չունեն․ իշխանափոխությունն էլ կլինի՝ կլինի, չի լինի՝ չի լինի (տեսանյութ) Խուլիան Ալվարեսն այս ամռանը չի հեռանա․ «Աթլետիկոյի» գլխավոր տնօրեն Տխուր խորհրդարան եմ պատկերացնում. ծանր օրեր ենք ապրում. Հարությունյանը՝ հետընտրական պայքարի մասին (տեսանյութ) 

Պատգամավորների բանակային հուշերը. ինչպիսի զինվորներ են եղել խորհրդարանականները

Քաղաքական
Յոթերորդ գումարման Ազգային ժողովում օրենքներ մշակող և դրանք ընդունող պատգամավորները տարիներ առաջ հետևելով նույն օրենքներին` պարտադիր ծառայություն են անցել Հայոց բանակում: Հունվարի 28-ի` Հայոց բանակի օրվա առիթով խորհրդարանական երեք խմբակցությունների պատգամավորներն անկեղծացել են, պատմել, թե ինչպիսի զինվորներ են եղել և թե ինչ է տվել նրանց ծառայության երկու տարին:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը զինվորական ծառայություն է անցել Մեղրիում 1998-2009թթ.: Պատգամավորը նշեց` ուղիղ մեկ ամիս ավելի է ծառայել: «Այն ժամանակ օրացույցային չէր, որ հենց նույն օրը զորացրվեին: Այդ երկու տարիները սովորեցրին ինքնուրույն կյանքին, չասեմ կոփվածության, զենքի հետ աշխատելու, կարգապահության մասին: Բայց ինձ համար ամենակարևոր բաներից մեկն այն է, որ այդ տարիքում բանակում տղամարդն ինքնուրույնություն է ձեռք բերում»,-ասաց նա:
 
Հակոբյանը նշեց` կարգապահ զինվոր է եղել, բայց պատիժներից ևս չի խուսափել: «Գուբախտ»-ում հայտնվել եմ։ Որքան էլ կարգապահ ես լինում, այդ տարիքում երբեմն ինչ-որ բաներ անում ես, որի համար պետք է պատժվես»,-ասաց պատգամավորն ու հիշեց նաև պատճառներից մեկը` մի անգամ ծառայակից ընկերների հետ չթույլատրված վարում հաց են կերել, հրամանատարական կազմն էլ պատժել է:
Պատգամավորն առանձնահատուկ կերպով նշեց նաև այն ծառայակից ընկերներին, որոնց հետ շփումը դեռ շարունակվում է: 3-4 ընկերներով պայմանավորվել են՝ ամառային մի օր միասին այցելելու են զորամաս, Ագարակ գյուղ: «Այս տարի տոներին` դեկտեմբերի 30-ին, գնացի հենց այն զորամաս, որտեղ ծառայել եմ, շնորհավորեցի զինվորների գալիք տոները: Երբ գնացի, հասկացա, որ մի անգամ էլ կծառայեի: Երբ տեսա, թե հիմա ինչ պայմաններում են ծառայում, բարդություններ չկան, սնունդը լավն է, հագուստը լավն է, հասկացա, որ կուզեի մի քանի ամսով գնայի, ծառայեի»,-ասաց նա:
Հակոբյանի համար ծառայության տարիներին հայրենասիրությունն ավելի առարկայական է դարձել: Ծառայողական տարիների հետաքրքիր դեպքերից նա հիշեց հետևյալը. «Երբ ընդամենը մի քանի ամսվա ծառայող էի, շփման գծում իրավիճակ էր լարվել: Մեզ տեղակայեցին որպես պահեստային, որ եթե վիճակն ավելի լարվի, մեզ ևս բարձրացնեն դիրքեր: Մենք էլ տաքարյուն երիտասարդ էինք, անհամբեր սպասում էիք, թե երբ հրաման կտան, որ մենք էլ բարձրանանք այնտեղ: Իհարկե, հետո հասկանում ես, թե ինչ լավ է եղել, որ այդ սցենարով չի ավարտվել, ուղղակի դադարել են կրակոցները»,-ասաց Հակոբյանն ու Հայոց բանակին մաղթեց առաջին հերթին խաղաղություն, հետո` ուժ, դուխ, նկատեց` չնայած դա կա, սակայն օր օրի պետք է ավելանա:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի զինծառայությունն անցել է Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղում 2007-2009թթ: Ի տարբերություն Հակոբյանի` Գորգիսյանը զորացրվել է երկու տարի անց` ծառայության անցնելու հենց նույն օրը: «Ուզում էի անակնկալ կերպով գնալ տուն, սակայն չստացվեց, քանի որ նույն օրը զորացրվեցի»,-ասաց պատգամավորը: 
 
Սակայն ծառայության ընթացքում օրենքով թույլատրելի երկու արձակուրդները Գորգիսյանին թույլ են տվել գեղեցիկ անակնկալներ մատուցել հարազատներին: «Երբ գնում էի տուն արձակուրդի, տանեցիներին չէի զգուշացնում: Ներկայիս կնոջս`այն ժամանակ ընկերուհուս, ծննդյան կամ էլ մարտի 8-ի օրն էր համընկել արձակուրդս, նրա աշխատանքի վայր գնացի ծաղիկներով, շատ հետաքրքիր անակնկալ ստացվեց»,-պատմեց նա: 
Անդրադառնալով հարցին` արդյոք կարգապահ զինվոր է եղել, թե ոչ` Գորգիսյանը կատակեց` բանակում ասում են` լավ զինվորը նա չէ, որը խախտումներ չի անում, այլ նա է, որը չի բռնվում: «Լավ զինվոր եմ եղել: Բանակը հանրությանն ավելի լավ ճանաչելու, նաև հետագա կյանքի համար սեփական ուժերը ճիշտ գնահատելու փորձ է: Եվ շատ կարևոր է, որ տղաներն անպայման ծառայեն»,-ասաց Գորգիսյանն ու նշեց` իր ծառայության տարիները բավականին լավ են անցել, միշտ, երբ ընկերներով հավաքվում են, հիշելու շատ ջերմ բաներ են ունենում: 
Գորգիսյանը ծառայակից ընկերների հետ կապը մինչև հիմա պահում է: «Ամենակարևոր ձեռքբերումը մնում են ընկերները: Դժվարության ընկերները ուրիշ են լինում: Իսկ բանակն ամեն դեպքում դժվարություններ ունի։ Այդ փուլում ձեռք բերած ընկերությունը կարծում եմ ավելի ամուր ու ջերմ է լինում»,-ասաց նա:
 
Ծառայությունից հետո Գորգիսյանը զորամաս գնացել է երկու անգամ: Վերջինը նախորդ տարի էր: «Հին սպայակազմից մի 2-3 հոգի էին մնացել, և հաճելի էր, որ նրանք ինձ դեռ հիշում էին: Որքան էլ ծառայության ընթացքում թվում է, թե դժվարությունները շատ են, անսովոր է, հետո միշտ միայն լավն է հիշվում: Եվ հետո միշտ ավելի հաճելի է հիշել այդ ամենը»,-ասաց նա ու մաղթեց, որ ոչ ոք չխուսափի ծառայությունից, քանի որ հայրենիքը բոլորինս է, և յուրքանչյուրն իր թեկուզ փոքր ներդրումը պետք է ունենա հայրենիքի պաշտպանության գործում: 
«Տղաներին կմաղթեմ ամենակարևորը` գիտակցումը, թե իրենք ինչի համար են այնտեղ և ինչ կարևոր պարտականություն են կատարում: Այդ գիտակցումը թույլ չի տալիս այլ սխալներ անել, որոնք կապված չեն զինծառայության հետ: Երկրին մաղթում եմ խաղաղություն, սակայն չպետք է մոռանանք, որ այդ խաղաղությունը մենք  ամեն օր պարտադրում ենք հակառակորդին»,-ասաց նա:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի զինծառայությունն անցել է 1996-1998թթ: Ծառայությունը որպես հրետանավոր սկսել է Գյումրիում, հետո շարունակել է սահմանապահ զորամասում, դիրքերում: Պատգամավորը նշում է` ծառայության յուրքանչյուր օրը հետաքրքիր, ուսուցողական է եղել` թե ռազմական կրթության առումով, թե հայրենիքի նկատմամբ վերաբերմունքի, թե կյանքի այլ բնագավառների համար: «Աննկարագրելի զգացողություն է, երբ կանգնում ես խրամատում, սահման ես պահում, դեմքով նայում ես թշնամուն, իսկ թիկունքումդ քո հայկական գյուղն է, խաղաղ բնակիչներն են, և դու այն կետում ես, որ պետք է պաշտպանես այդ գյուղի, քո երկրի խաղաղությունը, անդորրը: Դա չափազանց կարևոր զգացողութուն է»,-ասաց նա ու հավելեց` ծառայության տարիներից ձեռք է բերել շատ լավ որակներ` կարգապահություն, աշխատանքային հմտություններ, կազմակերպչական ջիղ, լավ ընկերներ: 
 
Ծառայության հետ կապված հիշում է մի հետաքրքիր դրվագ: «Այդ տարիներին բջջային հեռախոսը տարածված չէր, կապի միջոցները սահմանափակ էին: Մի անգամ զինվորներից մեկի ծնողն իր ընկերոջը խնդրում է տեսակցել իր որդուն: КПП-ում` անցագրային կետում ծառայություն իրականացնող զինվորից հարցնում է, պայմանական, Մարտիրոսյան Ռոմիկին: Զինվորը բոլոր դիվիզիոններում հարց ու փորձով փնտրում է այդ մարդուն, սակայն վերջում պարզվում է, որ հենց իրեն են տեսակցելու եկել: Չի պատկերացնում, որ իր համար են եկել»,-ասաց նա:
Էնֆիաջյանը ևս զինծառայությունից հետո պարբերաբար այցելում է շփման գիծ: «Տոկունությունը, զգոնությունն ու մարտական ոգին ինչպես եղել է, այնպես էլ կա ու բարձրանում է: Մաղթում եմ, որ դա միշտ լինի բարձր հարթության վրա: Մեր բանակը մեր անվտանգության, առաջընթացի մեծագույն երաշխիքն է: Վստահ եմ, որ ձևակերպված յուրքանչյուր խնդիր մեր զինծառայողները փայլուն ձևով կիրականացնեն»,-ասաց պատգամավորն ու մաղթեց խաղաղություն, հոգու, մտքի ներդաշնակություն և ուժ` կամքի դրսևորման, քայլերի և գործողությունների մեջ: 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտվել է 2288 հանցագործությունԻրանի հարավում 3.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ-ը հարվածներ է հասցրել իրանական Լարեկ կղզունԿոտայքի մարզում «Volkswagen»-ը հայտնվել է ձորում. վարորդի մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրսԻՀՊԿ-ն հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակման մասինԿդադարեցվի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըԵրևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԹուրքիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԳիշերը ավելի քան 370 ուկրաինական ԱԹՍ է թռել դեպի Մոսկվա և հարակից շրջաններԵրկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում․ Աբրահամյան Լոս Անջելեսի հայերն իրենց աջակցությունն ու զորակցությունն են հայտնել Ծառուկյան ընտանիքին (տեսանյութ) Լարսը բաց էՏարադրամի փոխարժեքները հուլիսի 18-ինՎլադիմիր Սպիվակովն ապաքինվում է․ Սաթի Սպիվակովան Երևանից լուսանկար է հրապարակելTasnim. ԱՄՆ-ը հարձակվել է Իրանի Բանդար Աբասի և Ջասկի վրա. կան զոհեր և վիրավորներՄոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. «Փաստ»«Հրապարակ»․ «Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել ԾառուկյանիցԱռաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին. «Հրապարակ»«Արթիկ» ՔԿՀ պետի լիազորությունները կասեցվել են. «Հրապարակ»96-րդ համարը կդառնա հանձնաժողովի նախագահ. «Հրապարակ»Արցախի նախագահի ընտրության հարցը կրկին օրակարգում է. սպասվում են վճռորոշ քննարկումներ. «Ժողովուրդ»Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»Ինչու են բժիշկները խորհուրդ տալիս սոխն ավելի հաճախ ներառել սննդակարգումG7-ի երկրները քննարկել են համաշխարհային տնտեսական կայունության հարցերըԵՄ-ն և Մեծ Բրիտանիան քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնումըՄԱԿ-ը կոչ է արել պաշտպանել քաղաքացիական բնակչությանը հակամարտությունների գոտիներումՈւշադրություն. Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում տեղադրվել է լուսացույցՆԱՏՕ-ի անդամ երկրները քննարկել են պաշտպանական համագործակցության խորացումըԵվրամիությունը շարունակում է քննարկել Ուկրաինային աջակցության նոր փաթեթըՊԵԿ ներկայացուցիչները Չինաստանում ուսումնասիրել են մաքսային ոլորտի նորարարական լուծումներըԲացահայտվել է քնի կողմից ուղեղի պաշտպանության հիմնական մեխանիզմըԳիտնականները սովորել են «կարդալ կենդանիների մտքերը՝ հիմնվելով նրանց վարքագծի վրա»Բժիշկը բացատրել է, թե ինչու է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակը նվազում ամբողջ աշխարհումԱնվանվել են սննդանյութերի անբավարարությունը լավագույնս բացահայտող թեստերըԲժիշկը բացատրեց, թե ինչու են երակները «թաքնվում», երբ արյուն է վերցվումԲժիշկը բացատրեց, թե քանի բալ կարելի է ուտել՝ առանց աղիքները վնասելուԳիտնականները բացահայտել են էրեկտիլ դիսֆունկցիայի և վտանգավոր հիվանդությունների միջև կապըԴոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանըՀայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով. ԿԳՄՍՆՀայտնի են ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարներըՀրանտ-Լեոն Ռանոսը նոր ակումբ ունիՄոտ մեկ ամիս փակ է լինելու Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ճանապարհի մի հատված Ոճաբանը նշել է ամառվա ամենանորաձև հագուստի պրինտըԲժիշկը զգուշացրել է թրենդային հագուստի և կոշիկի վտանգների մասինՕրակարգ չունեն․ իշխանափոխությունն էլ կլինի՝ կլինի, չի լինի՝ չի լինի (տեսանյութ)Դիմա Բիլանը ամբողջությամբ մարել է երազանքի տան վարկըՀիփոթեքով բնակարան գնելուց հետո քաղաքացիները սկսել են խնայել ամեն ինչի վրաԳևորգ Պապոյանի գլխավորությամբ քննարկվել են արտահանման աջակցության և անասնաբուժության ոլորտի ծրագրերը Խուլիան Ալվարեսն այս ամռանը չի հեռանա․ «Աթլետիկոյի» գլխավոր տնօրեն Տխուր խորհրդարան եմ պատկերացնում. ծանր օրեր ենք ապրում. Հարությունյանը՝ հետընտրական պայքարի մասին (տեսանյութ)
Ամենադիտված