Նարեկ Մալյանին ձերբակալել է 6-րդ վարչությունը. որտե՞ղ, ինչո՞ւ է ձերբակալվել
Տեսանյութեր«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ձերբակալվել է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
«Ձերբակալվել է Նարեկ Մալյանը։ Որտե՞ղ է։ Ինչո՞ւ է ձերբակալվել»,-գրել է նա:
Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ, անդրադառնալով ձերբակալությանը, գրել է, որ դեռ գեթ մեկ դեպք չի եղել, որ Նարեկ Մալյանը առաջին կանչի դեպքում չներկայանար իրավապահներին.
«Նշանակում է՝ այդ էժան շոուն ինչ-որ մեկին պետք էր: Այս պահին Հայաստանում չեմ, վերադառնալուն պես` կանդրադառնամ հարցին ավելի մանրամասն», - գրել է Տիգրան Աթանեսյանը։
Նարեկ Մալյանին ձերբակալել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) աշխատակիցները:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում