Տղամարդը հրկիզել է իր նախկին կնոջը (տեսանյութ)
ՏեսանյութերՌԴ Պերմսկի երկրամասում տղամարդը հրկիզել է իր նախկին կնոջը աշխատավայրում:
Ինչպես հայտնում է Вести-ն, համացանցում է տարածվել միջադեպի տեսանյութը, որը տեղի է ունեցել Սոլիկամսկի խանութներից մեկում:
Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է կարճատև զրույցից հետո տղամարդը վաճառողուհուն հրում սենյակ, ապա դիզվառելիք լցնում նրա վրա:
Կնոջը հաջողվում է փախչել սենյակից, սակայն տղամարդը հետևում է նրան և մի քանի վայրկյան անց կրակ է բռնկվում:
Նշվում է, որ տղամարդն այդ կերպ փորձել է լուծել իր նախկին կնոջ հետ ունեցած կոնֆլիկտը:
Նախնական տվյալներով՝ կինը ողջ է մնացել: Նրա մարմնի մակերեսի 35%-ն այրված է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրա վիճակը գնահատվում է ծանր:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում