«Ես որևէ խոսակցություն չեմ ունեցել պարոն Փաշինյանի հետ» ․ Լարիսա Մինասյանը՝ Նարեկ Մալյանի հայտարարության մասին
Քաղաքական
Ես հեռախոսային, առերես կամ գրավոր որևէ խոսակցություն չեմ ունեցել պարոն Փաշինյանի հետ։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստանի բաց հասարակության հիմնադրամներ»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը՝ անդրադառնալով «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանի այն հայտարարությանը, թե Լարիսա Մինասյանն է իշխում Փաշինյանին։
«Մեր խոսքը դրա մասին է, որ մեջ չբերեք, հանրային դիսկուրս չներմուծեք ակնհայտ գռեհիկ սուտը, որը միտված է նվաստացնել մեր հանրությանը, ով իր մեծամասնությամբ ընտրել է իշխանությանը և հիմա ինչ-որ անձինք փորձում են բացատրել հանրությանը, որ դուք չեք ընտերլ իշխանությանը, այլ ինչ-որ մեկն է, որն իշխում է։ Դա բացի սուտ լինելուց, նենգափոխություն է, որ բացի տհաճ ու սարսափելի լինելուց, ուրիշ բան չունեմ ասելու»,-ասաց Մինասյանը։
Հարցին, թե երբևէ Նարեկ Մալյանը դիմե՞լ է իրենց հիմանդրամին դրամաշնորհ ստանալու համար, Մինասյանը պատասխանեց․ «Նարեկ Մալյանը երբեք հիմնադրամ չի դիմել, և երբևիցե դրամաշնորհ չի ստացել»։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում