Մոսկվայի «Հայկական հավաքականի» ՈՒՀԱ-ի անդամն ընկել է կոմայի մեջ
ՍպորտՄոսկվայում «Հայկական հավաքական» ՈՒՀԱ-ն հայտնել է ակումբի անդամի՝ 25-ամյա Հովիկ Գրիգորյանի ծանր առողջական վիճակի մասին:
Գրիգորյանը հունվարի 8-ին ուղեղի կաթված է ստացել, որից հետո մնացել է հիվանդանոցում մինչև 21-ը և դուրս է գրվել: Այնուհետև Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է:
«Հունվարի 23-ին Հովիկը կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք՝ անևրիզմի ախտորոշմամբ: Հիմա Հովիկը կոմայի մեջ է: Նա ինքնուրույն է շնչում, բայց գլխուղեղի մեծ հեմատոմայի պատճառով դեռևս հնարավոր չէ վիրահատել»,- ասվում է թիմի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Հ. Գրիգորյանի գիտակցությունը վերականգնվելուց հետո հնարավոր կլինի կատարել վիրահատություն: Ակումբն օգնություն է խնդրում վիրահատության ֆինանսավորման համար, որը վերականգնողական շրջանի բուժման հետ միասին կարժենա 1,5 միլիոն ռուբլի:
Այս պահի դրությամբ արդեն հավաքվել է 998 հազար ռուբլի: