Հայտնաբերվել է Բերմուդյան եռանկյունում 100 տարի առաջ անհետացած նավը
ԱյլՀնէաբանների թիմը Բերմուդյան եռանկյունում հայտնաբերել է հարյուր տարի առաջ անհետացած նավ: Այս մասին հայտնում է Fox News-ը:
SS Cotopaxi առևտրական նավը լքել է Չարլսթոնի նավահանգիստը (Հս. Կարոլինա նահանգ) 1925 թվականի նոյեմբերի 29-ին և ուղևորվել դեպի Կուբա: Կարճ ժամանակ անց նավն անհետացել է իր ուղևորների և անձնակազմի հետ միասին:
Science Channel հեռուստաալիքի «Նավաբեկության գաղտնիքները» հաղորդաշարում հայտնել են, որ նավը 1925 թվականի դեկտեմբերի 1-ին՝ Չարլսթոնը լքելուց երկու օր անց, տագնապի ազդանշաններ է ուղարկել:
Այս տեղեկությունն էլ հետազոտողներին հուշել է, որ Ֆլորիդա նահանգի Սուրբ Ավգուստին քաղաքի ծովափում 35 տարի առաջ հայտնաբերված նավը հենց SS Cotopaxi-ն է:
Բերմուդյան եռանկյունին Հյուսիսային Ամերիկա մայրցամաքից 900 կմ դեպի արևելք՝ Ատլանտյան օվկիանոսում գտնվող Բերմուդյան կղզիները (Բերմուդներ), Ֆլորիդա թերակղզին ու Պուերտո Ռիկո կղզին միմյանց միացնող երևակայական գծերով կազմված եռանկյունն է։
«Բերմուդյան եռանկյունը» մարդկանց ուշադրությունը գրավել է վաղուց՝ այնտեղ տեղի ունեցող խորհրդավոր աղետների պատճառով. երբեմն անհետանում են նավեր ու օդանավեր՝ առանց որևէ աղետի ազդանշան ուղարկելու կամ հետք թողնելու։ Այդ շրջանում հայտնաբերվել են լքված նավեր, որտեղ եղել են կենդանի շուն, կատու կամ սոխակ, սակայն չեն հայտնաբերվել աղետյալների դիեր։