Մարտունու մարզադպրոցի բռնցքամարտի թիմը հաղթեց բաց առաջնությունում
Սպորտ
Մարտունի քաղաքում տեղի ունեցավ բռնցքամարտի 10-րդ բաց առաջնությունը՝ նվիրված Հայոց բանակի ստեղծման 28-րդ տարեդարձին:
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից, մրցաշարին մասնակցել են 2002-2011թթ. ծնված 236 բռնցքամարտիկներ, որոնցից ութը եղել են աղջիկներ՝ ներկայացնելով Մարտունու, Երեւանի, Ճամբարակի եւ Կուրթանի թիմերը:
Բռնցքամարտիկները ներկայացրել են Մարտունու, Երևանի, Վանաձորի, Էջմիածնի, Եղեգնաձորի, Աբովյանի, Ճամբարակի, Դիլիջանի, Կուրթանի, Իջևանի, Սևանի տարածաշրջանների համայնքների թիմերը: Մրցաշարը կազմակերպել էին Մարտունու մարզադպրոցը եւ Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիան: Տարբեր քաշային կարգերում անցկացվեցին մենամարտեր բռնցքամարտի գոտու համար:
Թիմային հաշվարկով 1-ին տեղը զբաղեցրեց Մարտունու մարզադպրոցը, 2-րդ տեղը գրավեց Ճամբարակի բռնցքամարտի դպրոցը, իսկ 3-րդ տեղը՝ Վանաձոր քաղաքի թիմը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում