ՍԴ նախագահը դատական իշխանության ներկայացուցիչ չէ. Քրիստինե Պողոսյան
«Ուզում եմ ճշգրտում մտցնել, Հրայր Թովմասյանը՝ ՍԴ նախագահը, դատական իշխանության ներկայացուցիչ չէ, նա՝ ինքը, կարելով-ձևելով մեր Սահմանադրությունը, չի հասկանում, որ դատական իշխանությունը ներկայացնում է դատական խորհուրդը: Իսկ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման մասով արդեն որոշում կա, շուտով այդ մասին հայտնի կլինի»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։
Թե խոսքն ի՞նչ որոշման մասին է, պատգամավորը չմանրամասնեց, «Մեկ-երկու օրվա ընթացքում դրա մասին կխոսի խմբակցության ղեկավարը»:
Հարցին, թե ի՞նչ է տալու կարգավորումը, Պողոսյանը պատասխանեց,- «Խաղաղություն է բերելու ՀՀ քաղաքացիներին, մարդիկ իրենց աշխատանքն են անելու, չեն նյարդայնանալու, որ ՍԴ-ն բռնազավթած է»:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում