Քիմ Քարդաշյանի համար երբեք զգեստ չեմ կարի. ադրբեջանցի դիզայներ
Այլ
Հայտնի անձանց համար զգեստներ մոդելավորող ադրբեջանցի Ռուֆաթ Իսմայիլը հայտարարել է, որ երբեք զգեստ չի կարի ռեալիթի-շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի համար: Այս մասին հայտնում է takvim.com.tr-ը:
Որպես պատճառ՝ Իսմայիլը նշել է այն հանգամանքը, որ Քարդաշյանը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:
Հեռուստահաղորդման ժամանակ Իսմայիլը, մասնավորապես, ասել է. «Ես ազերի-թուրք մոդելավորող եմ և երբեք զգեստ չեմ կարի, այսպես կոչված, Հայոց ցեղասպանությունը ճանաչող Քարդաշյանի համար»:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ