Այգեհովիտ համայնքում մոտ 20 հա խաղողի այգի է այրվել (տեսանյութ)
Արտակարգ ՊատահարՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 911 ահազանգման կենտրոնը հունվարի 30-ին, ժամը 11:15-ին ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքի Կայանավան բնակավայրում այրվում են խաղողի այգիներ:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հենակետի մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:22-ին, մարվել՝ 15:32-ին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել են 1 փայտյա տնակ (12 քմ) և մոտ 20 հա խաղողի այգի:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում