Գրետա Թունբերգը Խաղաղության նոբելյան մրցանակ կստանա
ԱյլՇվեդ 17-ամյա Էկոակտիվիստ Գրետա Թունբերգը եւ նրա հիմնած «Ուրբաթներ հանուն ապագայի» կլիմայական շարժումը կրկին խաղաղության Նոբելյան մրցանակի են առաջադրվել: Առաջարկությամբ համապատասխան նամակը Նորվեգիայի Նոբելյան կոմիտե են ուղարկել Ձախ կուսակցության պատգամավորներ Հոքան Սվենելինգը եւ Ենս Հոլմը: Այդ մասին հայտնել է TT գործակալությունը:
Գործը, որ կատարել են Թունբերգը եւ նրա շարժումը, զգալի չափով նպաստել Է կլիմայի հիմնախնդրի քննարկմանն ամենաբարձր քաղաքական մակարդակով, եւ առանց նրանց այդ հարցն այդքան հրատապ չէր լինի օրակարգում, պնդում են երկու խորհրդարանականները:
«Գրետա Թունբերգը եւ «Ուրբաթներ հանուն ապագայի» շարժումը գլոբալ շարժում են ստեղծել նվազագույն միջոցների օգնությամբ»,- հավելել է Հոլմը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: