Ադրբեջանում չինացի ուսանողը կարանտինի է ենթարկվել
ԱդրբեջանՉինաստանից Ադրբեջան մեկնողները մեկուսացվում են, հետազոտվում Կլինիկական բժշկական կենտրոնում: Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` երկրի առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան Ջալալ Իսաևին հղումով:
«Նա Չինաստանի քաղաքացի է, սովորում է այստեղ: Պացիենտը կհետազոտվի և հսկողության տակ կգտնվի 14 օր շարունակ: Հետազոտությունից հետո որոշում կընդունվի»,- ասել է նա:
Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով 213 մարդ է մահացել, վարակվածների թիվը, վերջին տվյալներով, հասել է 9390-ի:
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Չինաստանում նոր կորոնավիրուսի բռնկումը միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է ճանաչել: ԱՀԿ-ն նաև բոլոր երկրներին կոչ է արել պայքարել վտանգավոր հիվանդության հարուցիչի վերաբերյալ կեղծ լուրերի և ապատեղեկատվության տարածման դեմ: