Թանկարժեք մուշտակ ու զարդեր գողացած 25-ամյա երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)
ՏեսանյութերՀունվարի 29-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում ստացվեց, որ Ազատության պողոտայի մի ընկերության տարածքից թանկարժեք մուշտակ և արծաթյա զարդեր են գողացել։ Նախնական հաշվարկով՝ տուժողին պատճառվել էր 2 միլիոն դրամից ավելի վնաս։
Բաժնի քրեական հետախույզների մեկ օր տևած օպերատիվ միջոցառումների արդյունքում հանցագործությունը բացահայտվեց։ Ոստիկանների տեսադաշտում հայտնված կասկածվող երիտասարդի հետ բացատրական աշխատանք տարվեց, ինչի արդյունքում Երևանի 25-ամյա բնակիչը հունվարի 30-ին ներկայացավ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ու տվեց խոստովանական բացատրություն։
Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև գողացված մուշտակն ու զարդերը։
Երիտասարդը ձերբակալվել է։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել