Քոլեջի ուսանողները զորամասերից մեկում մասնակցել են «Այսօր ուսանող, վաղը՝ սպա» դասընթացին
Հասարակություն
Ուկրաինայի Տերնոպոլ քաղաքի ազգային տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղին կից քոլեջի ուսանողները հունվարի 30-ին 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում մասնակցել են «Այսօր ուսանող, վաղը՝ սպա» խորագրով դասընթացին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զինվորական ծառայության հանդեպ գրավչությունը բարձրացնելու նպատակով կազմակերպված դասընթացին ուսանողներին ներկայացվել են սպայի գործառույթներն ու դերը բանակում, ցուցադրվել են հրաձգային զինատեսակների կառուցվածքը և բնութագրերը: Ուսանողները զինվորական ծառայության առանձնահատկությունների հետ կապված հարցեր են ուղղել զորամիավորման սպաներին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում