Արմեն Մելիքբեկյանը կասեցրել է Արտյոմ Առաքելյանի և Էրիկ Վարդանյանի նկատմամբ սահմանված կարգապահական միջոցները
Հասարակություն
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը կասեցրել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզիչ Արտյոմ Առաքելյանի նկատմամբ սահմանված կարգապահական միջոցը և կրճատել Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Սոչիի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանի նկատմամբ սահմանված որակազրկումը: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեն 2018 թվականին Արտյոմ Առաքելյանին ֆուտբոլում անցանկալի անձ էր ճանաչել: Արտյոմ Առաքելյանի վերաբերյալ միջնորդութուն էին ներկայացրել նաև «Ուրարտու» ակումբի պատանի ֆուտբոլիստների ծնողները, ինչպես նաև ինքը՝ մարզիչը:
Հիմք ընդունելով ՀՖՖ կանոնադրության և Կարգապահական և էթիկայի կոմիտեի վերոնշյալ հոդվածները և հաշվի առնելով «Փյունիկ» ՖԱ միջնորդությունը՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը կասեցրել է նաև Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Սոչիի» կիսապաշտպան էրիկ Վարդանյանի նկատմամբ սահմանված կարգապահական միջոցը: Էրիկ Վարդանյանը 2019 թ. հոկտեմբերի 31-ին՝ դեռևս «Փյունիկում» հանդես գալու ընթացքում, որակազրկվել էր վեց ամսով, որոնցից երեքն արդեն մարվել է: Որոշումներն ուժի մեջ են մտնում փետրվարի 1-ից


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում