Կույր տղամարդու տեսողությունը վրաերթից հետո վերականգնվել է
ԱյլԼեհաստանում կույր տղամարդը վրաերթի է ենթարկվել, որից հետո նրա տեսողությունը վերականգնվել է: Այս մասին հայտնում է Mirror-ը:
Հայտնի է, որ Յանուշ Գորայը (Janusz Goraj) կուրացել է 20 տարի առաջ՝ ալերգիկ ռեակցիայի հետևանքով:
Հետիոտնային անցումի վրա ավտոմեքենայի տակ ընկնելուց հետո տղամարդը շտապ հոսպիտալացվել է և ազդրի վիրահատություն տարել:
Հիվանդանոցում երկու շաբաթյա վերականգնումից հետո լեհ տղամարդու տեսողությունը վերադարձել է:
Բժիշկները հստակ չեն կարողացել նշել, թե ինչի շնորհիվ է այդ «հրաշքը» կատարվել, իսկ Գորայը հրաժարվել է հետազոտվել:
Նա նշել է, որ վթարի ժամանակ մեկ անգամ գլխով հարվածել է մեքենային, ապա ասֆալտին: