Միլա Յովովիչը երրորդ անգամ մայրիկ է դարձել (լուսանկարներ)
Լուսանկարներ
Հոլիվուդյան դերասանուհի Միլա Յովովիչը երրորդ անգամ մայրիկ է դարձել: Դերասանուհին լույս աշխարհ է բերել աղջնակի, ում անվանել են Օզիան: Ծննդաբերությունից հետո հիվանդասենյակ է եկել ողջ ընտանիքը՝ ամուսինը՝ ռեժիսոր Պոլ Անդերսոնը, և դուստրերը՝ 12-ամյա Եվան և 4-ամյա Դեշիելը:
Նրանք միասին լուսանկարվել են իրենց ընտանիքի նոր անդամի հետ և կադրը հրապարակել Ինստագրամում:
Լուսանկարում Միլան նման չէ հոլիվուդյան գեղեցկուհու: Նա սովորական, հոգնած մայրիկի տեսք ունի, ով իր կրծքին է սեղմել նորածնին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)