Թուրքիան բացահայտել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման իր պայմանը Փլուզում՝ «Արգել» ՀԷԿ-ի տարածքում․ կան տուժածներ Պարֆյումեր Ֆրանսիս Քուրկջյանը արժանացել է Ֆրանսիայի բարձրագույն պետական ​​պարգևին Սպասվում են անձրև, ամպրոպ և կարկուտ. օդի ջերմաստիճանը կնվազի ՌԴ-ում ծնված ներդրող Կոնստանտին Սոկոլովը կղեկավարի TRIPP + առևտրային հիմնադրամը. The Guardian Ադրբեջանում ողջ սերունդ մեծանում է՝ մտածելով, թե հարևանությամբ գտնվող Հայաստանը իբր իր «հայրենիքն» է. ադրբեջանագետ ԵԽ դիրքորոշումը՝ հայ գերիների հարցում. Թրամփը սպառնացել է Իրանին ՀՀ նախագահն ու Կատարի շեյխը քննարկել են տարածաշրջանային զարգացումները Խուզարկում էին, երեխաներիս հեռախոսներն առգրավեցին, երեխաներս չեն վախեցել Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին Գերմանիայում խարդախները կոտրել են ֆինանսների նախկին նախարարի ֆեյսբուքյան էջը Վարդան Ղուկասյանն ազատ կարձակվի՞ ու կվերադառնա՞ աշխատանքի 

Աստղագուշակ՝ փետրվարի 4-ի համար

Այլ


Խոյ. Միանգամայն հանգիստ ու միապաղաղ օր է` ձեր կյանքում այն եզակի պահերից, երբ գերիշխողը ոչ թե կոնկրետ առանձին իրադարձություններ են և դրանց փոխկապակցված զարգացումները, այլ` ձեր ներաշխարհը, ձեր մտորումները, զգացմունքները, անցյալի հուշերը և դրանց հիման վրա հետագա գործողություններ պլանավորելը: Մի խոսքով` այսօր շատ օգտակար բաներ կարող եք քաղել:

Լավ կլինի, որ ուշադրությունը կենտրոնացնեք հակառակ սեռի ներկայացուցիչների հետ ձեր հարաբերությունները կարգավորելու կամ խորացնելու վրա: Այսօր այդ հարաբերություններից շատ բան է կախված:

Ցուլ. Այսօր ձեր մոտ հատկապես հաջող կստացվեն անձնական բնույթի հանդիպումները և գործնական բանակցությունները: Դուք գործունյա և համառ եք, ինչն օգնում է լուծել շատ հարցեր, նաև ուշադրության կենտրոնում եք, ինչը միանգամայն հոգեհարազատ է ձեզ խառնվածքին: Օրվա ընթացքում ծագած լուրջ հարցերն ավելի օգտակար կլինի քննարկել ոչ պաշտոնական միջավայրում:

Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչների մոտ է ստացվում իրենց եռանդն ուղղել օգտակար հունով, շատերն իրենց ուժերը և ժամանակը ծախսում են այնպիսի բաների վրա, որոնք ուշադրության արժանի չեն, իսկ հետո` փոշմանում զուր վատնումների համար:

Երկվորյակներ. Այսօր դուք ձեզ նախօրեի համեմատ ավելի հանգիստ և ինքնավստահ եք զգում, այդ իսկ պատճառով էլ զգալի արդյունքների եք հասնում: Օրը բարենպաստ է ընկերների և գործընկերների հետ շփումների համար, իսկ այն մարդկանց հետ, ում դուք առաջին անգամ եք տեսնում, միանգամից հեշտությամբ լեզու եք գտնում: Առավոտյան հատկապես ուժեղ կլինեն հակասական էմոցիաները և իրարամերժ տրամադրությունները: Կեսօրին դրանք մի փոքր տեղի կտան և դուք ավելի հավասարակշիռ և զուսպ կեցվածք կընդունեք: Կորուստներից հնարավորինս խուսափելու համար ձգտեք այսօր նախաձեռնող չլինել և տրվել միայն իրադարձությունների ընթացքին:

Խեցգետին. Առաջին հայացքից` այսօր դուք ունակ եք շատ բաների հասնելու, սակայն, ավաղ, մեծ հաջողության հույսերն ապարդյուն են: Ձեր գործերին միջամտում են մարդիկ, ովքեր առաջնորդվում են բացառապես սեփական շահերով, և նման անձանց պատճառով դուք ստիպված եք փոխել ձեր պլանները, իսկ երբեմն էլ` հրաժարվել ձեր առջև դրված նպատակներից:

 Մտերիմները ձեզ աջակցում են բարոյապես, սակայն, ցավոք, չեն կարող իրական օգնություն ցուցաբերել: Օրվա վերջին դուք կարևոր տեղեկություններ կստանաք` կապված ֆինանսների կամ ունեցվածքի հետ: Երեկոն ցանկալի է տանն անցկացնել, հրաժարվելով աշխարհիկ միջոցառումների այցելելուց:

Առյուծ. Բարենպաստ օր է ցանկացած օգտակար գործունեության համար, դուք հեշտությամբ եք գլուխ բերում անգամ ամենաբարդ գործերը: Ժամանակ գտեք պրոֆեսիոնալ գրականություն ընթերցելու համար` այն տեղեկությունները, որ դուք այսօր կստանաք, շուտով ձեզ շատ պետք կգա: Լավ են անցնում գործնական հանդիպումները, դրանցում ձեզ հաջողվում է ինքնադրսևորվել լավագույն կողմերով, վստահություն նվաճել:

Կարելի է կարճատև ուղևորությունների մեկնել, այդ թվում և` չպլանավորած: Հնարավոր են հանդիպումներ այնպիսի մարդկանց հետ, ում դուք վերջերս կարոտում էիք: Զուգադիպությունը, հանգամանքների հաջող դասավորումը կարող է անձնական կյանքում փոփոխությունների սկիզբ դնել:

Կույս. Օրը դժվար թե նշանավորվի ինչ-որ կարևոր իրադարձություններով, սակայն այն ամենին, ինչը ձեր շուրջ տեղի է ունենում, դուք շատ լուրջ եք վերաբերվում, այդ իսկ պատճառով էլ տագնապներից խուսափել դժվար թե հաջողվի: Վստահեք ձեր սեփական սթափ մտքին ավելի, քան` շրջապատի խորհուրդներին, ձգտեք սկզբում իրականացնել սեփական գաղափարները, հետո նոր` ուրիշներինը:

Կարող են ծագել տարաձայնություններ ընկերների և մտերիմների հետ, սակայն դուք փորձում եք թույլ չտալ վեճեր, և դա ձեզ հաջողվում է: Խուսափեք չպլանավորած ծախսերից, պահի ազդեցության տակ խոշոր գնումներ մի արեք:

Կշեռք. Այսօր դուք չափազանց անհամբեր եք: Անհապաղ անհրաժեշտ արդյունքը ստանալու ցանկությունը ձեզ խանգարում է հանգիստ մտածել այն հարցի շուրջ, թե ինչ է իրականում ձեզ պետք ձեռնարկել: Աշխատավայրում ծագում են լուրջ տարաձայնություններ, իսկ ղեկավարությունն էլ չի նկատում ձեր հաջողությունները, փոխարենը նրա աչքից չեն վրիպում անգամ ամենաաննշան սխալները: Կարող են ծագել ֆինանսական դժվարություններ:

 

Չեն բացառվում վեճեր մտերիմների հետ, դուք փորձում եք խուսափել կոնֆլիկտներից, հարթել սուր անկյունները, սակայն դա ձեզ մոտ շատ վատ է ստացվում: Խիստ ուշադիր եղեք ուղևորություններին` հնարավոր են տհաճ միջադեպեր:

Կարիճ. Չնայած որ դրական միտումների ազդեցությունը պահերով իրեն զգացնել է տալիս, այնուամենայնիվ օրն ընդհանուր առմամբ այնքան էլ լավ չի դասավորվում: Բանակցությունները, որոնց հետ դուք մեծ հույսեր էիք կապում, փակուղի են մտնում: Մարդիկ, ում աջակցությունը դուք ակնկալում էիք ստանալ, չեն շտապում կատարել իրենց տված խոստումները: Դրա հետ մեկտեղ էլ, ձեր հասցեին հնչում է բավական շատ քննադատություն, իսկ դուք էլ դրան արձագանքում եք շատ հիվանդագին:

Հնարավոր են ռոմանտիկ հրապույրներ, դրանք դժվար թե շարունակական լինեն, սակայն ձեզ շատ բան կսովորեցնեն:

 

Աղեղնավոր. Սա այն օրերից է, երբ արժե զբաղվել միայն այն գործերով, որոնք ձեր հոգեհարազատ են`դրանցում դուք հիանալի արդյունքների կհասնեք: Մնացած ամեն ինչ ավելի լավ է հետաձգել կամ հանձնարարել մեկ ուրիշի, եթե իհարկե նման հնարավորություն ունեք: Անբարենպաստ օր է ֆինանսական հարցեր լուծելու համար, հատկապես` երբ խոսքը գնում է խոշոր գումարների մասին:

Օրը բարենպաստ է զվարճալի ուղևորությունների, միջավայրը փոխելու համար: Երեկոն նախընտրելի է անցկացնել ոչ տանը` առաջին հերթին դա վերաբերում է նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր ձգտում են նոր ծանոթություններ հաստատել:

Այծեղջյուր. Հարմար օր է գործերը կարգի բերելու, նախկինում ծագած հարցերի լուծմամբ զբաղվելու համար: Դուք հիանալի եք լեզու գտնում աշխատակիցների և ղեկավարության հետ, ինչն էլ մեծապես նպաստում է պրոֆեսիոնալ աճի հեռանկարները քննարկելուն, աշխատավարձի բարձրացման հարցն առաջ քաշելուն:

Օրվա երկրորդ կեսը բարդ է էմոցիոնալ առումով` ձեր տրամադրությունը հաճախ է փոփոխվում, դրա հետ մկետեղ էլ` շրջապատող աշխարհի մասին ձեր կարծիքը: Դուք հակված եք մոռանալ ձեր տված խոստումների մասին, դրանով վիրավորելով մտերիմներին: Խուսափեք ավելորդ ծախսերից:

Ջրհոս. Ձեր հմայքն աշխատում է անվրեպ, և հենց դրա շնորհիվ էլ դուք հասնում եք այն ամենին, ինչի մասին նախկինում միայն կարող էիք երազել: Գործընկերները սիրով համաձայնվում են ձեր ցանկացած առաջարկին, ղեկավարությունն աջակցում է ձեր նախաձեռնություններին: Կարելի է երկարաժամկետ պլաններ կազմել, այդ թվում և` ամենահամարձակ, քանի որ դուք անպայման կգտնեք դրանք իրականացնելու ձևեր:

Օրը հարմար է ճշգրտություն, ուշադրություն և կենտրոնացվածություն պահանջող ցանկացած զբաղմունքի համար, իսկ ահա երեկոն նպատակահարմար է նվիրել պասիվ հանգստին:

Ձկներ. Օրն այնքան էլ վատը չէ, սակայն դուք հակված եք կատարվող իրադարձությունները գնահատել բացասաբար: Ինչ էլ որ անեն շրջապատի մարդիկ, որքան էլ որ նրանք ձգտեն օգնել ձեզ, միևնույն է` դուք դժգոհ եք և հարկ չեք համարում դա թաքցնել: Հնարավոր են վեճեր, կոնֆլիկտ` աշխատակիցների և ղեկավարության հետ:

Ցանկալի չէ ֆինանսական հարցեր լուծել, պարտքով փող տալ կամ վերցնել: Օրը հարմար չէ պրոֆեսիոնալ կամ անձնական կյանքում շրջադարձային փոփոխությունների համար: Եթե դուք վստահ եք, որ ստեղծված իրավիճակը ձեր սրտով չէ, դանդաղորեն և զգուշությամբ ուղղորդեք իրադարձությունների զարգացումը ձեր անհրաժեշտ հունով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թուրքիան բացահայտել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման իր պայմանըTagesspiegel. Գերմանացիների մեկ երրորդը կարծում է, որ Գերմանիան կարող է մասնակցել պատերազմի հինգ տարվա ընթացքումՓլուզում՝ «Արգել» ՀԷԿ-ի տարածքում․ կան տուժածներՊարֆյումեր Ֆրանսիս Քուրկջյանը արժանացել է Ֆրանսիայի բարձրագույն պետական ​​պարգևինՍպասվում են անձրև, ամպրոպ և կարկուտ. օդի ջերմաստիճանը կնվազիՌԴ-ում ծնված ներդրող Կոնստանտին Սոկոլովը կղեկավարի TRIPP + առևտրային հիմնադրամը. The GuardianԱՄՆ զինված ուժերը նոր հարվածներ են հասցրել ԻրանինԱդրբեջանում ողջ սերունդ մեծանում է՝ մտածելով, թե հարևանությամբ գտնվող Հայաստանը իբր իր «հայրենիքն» է. ադրբեջանագետTagesspiegel. Գերմանացիների ավելի քան 75%-ը կասկածում է, որ Գերմանիայի զինված ուժերը կդառնան ամենաուժեղ բանակըԵԽ դիրքորոշումը՝ հայ գերիների հարցում. Թրամփը սպառնացել է ԻրանինՖիդանը նշել է Կիև կատարած իր այցի գլխավոր թեման ՀՀ նախագահն ու Կատարի շեյխը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԶախարովան «կամավորների կոալիցիա»-ն համեմատել է Սոդոմի և Գոմորի հետLiberty Times. Թայվանը և ԱՄՆ-ը համաձայնության են եկել Jinfeng-1 կամիկաձե անօդաչու թռչող սարքի արտադրության շուրջԽուզարկում էին, երեխաներիս հեռախոսներն առգրավեցին, երեխաներս չեն վախեցելԲրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր ԷքսերջյանինԳերմանիայում խարդախները կոտրել են ֆինանսների նախկին նախարարի ֆեյսբուքյան էջըԻրաքում անօդաչու թռչող սարք է կործանվելՎարդան Ղուկասյանն ազատ կարձակվի՞ ու կվերադառնա՞ աշխատանքիԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Նոյյան տապան» նոր արծաթե ներդրումային դրամըՇենգավիթ թաղամասի լցակայանում արձանագրվել է հեղուկ գազի թերլիցքավորման դեպք«Այս դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ». Դավիթ Իշխանյանի որդին՝ Եվրոպական խորհրդարանումՀարավային Կորեայի նախագահը խոստովանել է, որ տուն չունիԿԳՄՍՆ-ն մեկնարկում է հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչների պատրաստման ծրագիրըԿառավարությունը կվերանայի Ոստիկանության գվարդիայի ծառայողների հավելավճարների կարգըԻրանում ԱՄՆ-ի հետ նոր սրման հետևանքով վիրավորվել է 260 մարդԱղանդավորները սկսել են եկեղեցու վրա հարձակվել. Տեր Մանուկ քահանա ԶեյնալյանԿառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴԴավթաշենում 16-ամյա աղջկա մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվելՖիդանը Կիևում կհայտարարի, որ Սև ծովում նավերի վրա հարձակումները անընդունելի ենՈՒՂԻՂ․ «Մուլտի գրուպ»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրըՊրահայի մոտակայքում ավտոբուսի վթարի հետևանքով 17 մարդ վիրավորվել էՔՊ խմբակցությունն այսօր էլ չի ներկայացրել Գյումրու ավագանու նիստինԾառուկյանին փոքր չափի մահճակալ են տվել, Կարապետյանին ձմռանը վերմակ չեն տրամադրելԻրանի զինված ուժերը հայտարարել են, որ չեն դադարեցնի ամերիկյան բազաների վրա հարձակումները մինչև վերջնական հաղթանակի հասնելըՀիմա մարդը ՀՀ-ում պաշտպանվա՞ծ է, թե՞ ոչ․ տեսնում ենք՝ իհարկե պաշտպանված չէ․ Տաթևիկ ՍողոյանՎերջին օրերին Իրանում ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է 30 մարդ Փորձում են համոզել՝ հայրենիքի դավաճանությունն այն գինն է, որը պետք է վճարվի պետություն ունենալուԴրսից պահում են Նիկոլ Փաշինյանին՝ դիմացը ակնկալելով մեծ զիջումներ․ Անդրանիկ ԹևանյանFT․ Եվրամիությունը թույլատրել է Կիևին իր վարկը ծախսել անօդաչու թռչող սարքերի համար չինական բաղադրիչների վրա«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են վթարից տուժած 5-ամյա աղջկա կյանքը․ հայրը ողջ է, տատիկը մահացել էԿասեցվել է Մեղրաշատում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԴատապարտյալին այցելած փաստաբանի մոտից արգելված իրեր են հայտնաբերվելFars. ԻՀՊԿ-ն պնդում է, որ հարվածել է Բահրեյնում գտնվող ԱՄՆ 5-րդ նավատորմի բազային Գրոսմայստեր Անդրիասյանը «World Open 2026» շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականըՊարտադիր ժամկետային զինվորական ծառայության է մեկնել Բերդ համայնքից ՀՀ զինված ուժերի կազմը համալրող զորակոչիկների ևս մի խումբ. լուսանկարներԴավթաշենի համայնքային ոստիկանները թմրանյութի իրացման դեպք են կանխելՈՒՂԻՂ․ «Քաղաքական գործընթացները Հայաստանում»․ քննարկվում են ավտորիտարիզմի միտումները ԱՄՆ-ը Իրանի դեմ պատժամիջոցների շրջանակներում գործողությունները կրճատելու թույլտվություն է տվելՀԷՑ-ը 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է անում
Ամենադիտված