Ազգային ժողովի խորհրդի նիստը հետաձգվեց. այն կկայանա փետրվարի 5-ին
Քաղաքական
ՀՀ Ազգային ժողովում հետաձգվեց խորհրդարանի խորհրդի նիստը: Փետրվարի 4-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ նիստը կկայանա փետրվարի 5-ին:
Ազգային ժողովի խորհրդի նիստում պետք է քննարկվեր Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման «Իմ քայլը» խմբակցության տարբերակը, որը ներկայացվել էր օրենքի նախագծի տեսքով, սակայն Ալեն Սիմոնյանը նշեց, որ խմբակցությունը մեկ օր ժամանակ է խնդրել ևս մեկ անգամ նախագիծն ուսումնասիրելու համար:
Փետրվարի 3-ին ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնել էր, որ իրենք Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման տարբերակ ունեն:
«Իշխանություններն այս ընթացքում արել են առավելագույնը, որպեսզի ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամը չխորանա: Սա արել են Սահմանադրության տառին հետևելով, ինչը նաև արտացոլված է ԵԽԽՎ համազեկուցողների արձանագրություններում: Սահմանադրական դատարանն ունի լեգիտիմության խորը դեֆիցիտ, ինչը վերականգնելու համար պահանջ են դնում մեր առջև ՀՀ քաղաքացիները: Մենք, որպես առաջնային մանդատ կրող ինստիտուտ, պարտավոր ենք այս հարցը լուծել մեր իրավասությունների շրջանակում: Այդ կապակցությամբ «Իմ քայլը» խմբակցությունն անհրաժեշտ է համարում հրավիրել արտահերթ նիստ, որի օրակարգը կհաստատվի ԱԺ խորհրդի նիստի ընթացքում»,- նշել էր նա` իրենց տարբերակի մասին բովանդակային մանրամասներ չհայտնելով:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում