Ֆրանսիայում սպանել են Քադիրովին քննադատած բլոգերին
ԱյլՖրանսիայի Լիլ քաղաքում հայտնաբերվել է չեչեն բլոգեր Իմրան Ալիևի դին։ Սպանությունը տեղի է ունեցել հունվարի 30-ին, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն այսօր։
Նշվում է, որ տղամարդու կրծքավանդակի շրջանում դանակի բազմաթիվ հարվածներ է եղել:
Բլոգերը հայտնի էր Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի դեմ սուր քննադատական ելույթներով, որոնք հրապարակում էր Ֆեյսբուքի և Յութուբի իր ալիքներում։ Միջադեպի նախորդ գիշերը նա իրեն ուղեկցողի հետ միասին վերադարձել էր Բելգիայից:
Ալիևը նախկինում հայտարարել էր, որ իր դեմ մահափորձեր են եղել, իսկ Ֆրանսիայի ոստիկանության հաղորդմամբ՝ կան հիմքեր ենթադրելու, որ սա քաղաքական հիմք ունեցող սպանություն է։
Այլ մանրամասներ հայտնի չեն: