22-ամյա վարորդը Mitsubishi-ով բախվել է արգելապատնեշներին և կողաշրջվել. կան վիրավորներ
Արտակարգ Պատահար
Այսօր՝ փետրվարի 4-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում Գյումրիի բնակիչ, 22-ամյա Ավետիս Մ.-ն իր վարած Mitsubishi Pajero io մակնիշի 36 AM 918 համարանիշի ավտոմեքենայով ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել հանիդպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե արգելապատնեշներին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով վարորդ Ավետիս Մ.-ն և նրա ուղևոր, 22-ամյա Լիաննա Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հավաքվածները հայտնել են, որ օպերատիվ են գործել բժիշկները և ոստիկանությունը: Վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում