Անգլիայում տղամարդը հարձակվել է վեգան ակտիվիստների վրա (տեսանյութ)
ՏեսանյութերԱնգլիայի Բրայթոն քաղաքում մի խումբ վեգան ակտիվիստներ բողոքի ակցիա են կազմակերպել կենդանական մորթուց և կաշվից հագուստ վաճառող խանութի դիմաց: Ցույցի ժամանակ կատաղած տղամարդը հարձակվել է ակտիվիստների վրա և թեթև մարմնական վնասվածքներ պատճառել նրանց: Այս մասին հայտնում է «Вести»-ն:
«Հարձակումը հրահրված չէր,- սոցցանցի իրենց էջում գրել են բրայթոնցի վեգանները,- Զարմանալի չէ, որ կարգավիճակի և անձնական շահի համար կենդանիներին տանջող մարդիկ բռնություն են գործադրում»:
Brighton & Hove News պաբերականին ոստիկանությունը հայտնել է, որ տեղեկություն են ստացել Profile Fashion խանութի դիմաց կատարվող անկարգությունների մասին, բայց իրավապահ մարմինները չեն գնացել դեպքի վայր, քանի որ ծեծկռտուքը տևել է ընդամենը մի քանի րոպե:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում