Լեդի Գագան սեքսուալ լուսանկար է հրապարակել իր նոր ընտրյալի հետ (լուսանկար)
Լուսանկարներ
33-ամյա երգչուհի Լեդի Գագան վերջապես հանրությանն է ներկայացրել իր նոր ընտրյալին: Զույգը որոշել է այլևս չթաքցնել իրենց սիրավեպը:
Աստղը նոր լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում, որում պատկերված է սիրելիի՝ գործարար Մայքլ Պոլանսկու հետ: Վերջինս Parker Group-ի գլխավոր տնօրենն է:
Զույգն իրենց հանգիստն է անցկացրել Մայամիում: Նրանք համարձակ կերպով համբուրվել են տեսախցիկների դիմաց և չեն թաքցրել իրենց ռոմանտիկ հարաբերությունները:
Հրապարակված կադրում Գագան կրում է կարճ շորտեր և նստել է Պոլանսկու ոտքերին:
«Մենք այնքան լավ ժամանակ անցկացրինք Մայամիում: Մեծ սեր եմ ուղարկում իմ բոլոր հրեշիկներին և երկրպագուներին, դուք ամենալավն եք»,- կադրին կից գրել է Գագան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)