«Լոռի»-ն թուրքական հավաքի ընթացքում չորս ընկերական հանդիպում կանցկացնի
Սպորտ
Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբը ուսումնամարզական հավաք կանցկացնի Թուրքիայում:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության առաջատար «Լոռի»-ն շարունակում է նախապատրաստվել մրցաշրջանի գարնանային հատվածին։ Փետրվարի 6-ին «Լոռի» ֆուտբոլային ակումբը կմեկնի Թուրքիայի Բելեկ քաղաք, որտեղ կանցկացնի 12-օրյա ուսումնամարզական հավաք: Հավաքի շրջանակում նախատեսված է անցկացնել 4 ստուգողական հանդիպում:
Փետրվարի 8-ին թիմը կհանդիպի Ռումինիայի 2-րդ լիգան ներկայացնող «Վիտորուլ Պանդուրի»-ի, իսկ փետրվարի 11-ին՝ Ուկրաինայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Լվով»-ի հետ։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում