Ինչու էր Լևոն Զուրաբյանը կառավարություն գնացել (լուսանկար)
Քաղաքական
իչ առաջ ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը դուրս գալիս Կառավարության շենքից:
Թե ում հետ էր հանդիպել Զուրաբյանը, և ինչ են քննարկել, դեռևս հայտնի չէ, գրում է կայքը։
Լրագրողի հարցին, թե ինչու էր կառավարություն գնացել, Զուրաբյանը պատասխանել է. «Ամեն ինչ ուզում եք իմանաք»։
Politik.am-ի կառավարության աղբյուրները տեղեկացնում են, որ Զուրաբյանը գնացել է վարչապետ Փաշինյանի աշխատակազմ և Լևոն Տեր-Պետրոսյանի անունից շնորհակալություն հայտնել Սահմանադրական բարեփոխումների նախագիծը ԱԺ ներկայացնելու համար։ Լևոն Զուրաբյանը, ըստ կայքի աղբյուրի, նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի անունից բարձր է գնահատել կառավարության վճռականությունը։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ է ներկայացվել օրենքի մի նախագիծ, որով պատրաստվում են դադարեցնել ՍԴ բոլոր դատավորների լիազորությունները, բացի Վահե Գրիգորյանի և Արման Դիլանյանի լիազորություններից։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում