Շիրակի մարզում վրացական համարանիշներով DAF-ը կողաշրջվել է
Արտակարգ Պատահար
Այսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 156-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է Վրաստանի Հանրապետության քաղաքացու կողմից վարած DAF մակնիշի DL 504 LD համարանիշի բեռնատարը:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի, տեղի ճանշինականները ժամանակին կատարել են ճանապարհը մերկասառույցից մաքրելու և այն մշակելու աշխատանքներ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում