Ինչո՞ւ է հոսպիտալացվել Փի Դիդին․ բանտային միջադեպի մասին լուրերը հերքվում են Հունաստանում տարեսկզբից Արևմտյան Նեղոսի վիրուսով վարակման 452 դեպք է գրանցվել Եվրոպական երկրներն ուժեղացնում են անօրինական միգրացիայի դեմ պայքարը. Մելոնի Գերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվի Բելինգհեմը կերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետ Մենք ակնհայտ ռազմական գերազանցություն ունենք Ռուսաստանի նկատմամբ. Գրինկևիչ Հայաստանից ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, և Թուրքիայից գալու են Հայաստան սովորելու․ Վահագն Ալեքսանյան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն Հայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերը Հայտնի ռեփեր Navai-ը շարունակում է մնալ կալանքի տակ Վեց ժամացույց՝ ադամանդներով ու թանկարժեք քարերով․ «Patek Philippe»-ի նոր հավաքածուն ԱԹՍ-ներն առաջին անգամ հարձակվել են Սուրգուտի վրա, հրդեհ է բռնկվել Չեռնոմիրդինի անվան գործարանում. ԶԼՄ-ներ 

Իշխանական «դահիճներն» այսօր «կգլխատեն» ՀՀ սահմանադրությունը. «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանում ծանր մթնոլորտ էր։ Իմքայլականները, որոշները առանց պատշաճ հագուկապի՝ ջինսով, բոթասներով ու սվիտերներով, այլայլված աջուձախ էին վազում, ներսուդուրս անում, պատերի տակ փսփսում։ Ակնհայտ էր, որ ինչ-որ դավադրության են պատրաստվում՝ քաջ գիտակցելով կամ որոշներն առհասարակ չգիտակցելով, որ դրանով դեմ են գնալու իրենց խղճին, բարոյականությանը, պետությանն ու Սահմանադրությանը։ Նրանց դեմքերին նայելով այնպիսի տպավորություն կարելի էր սանալ, որ մեր աչքի առջև դահիճներ են անցուդարձ անում, որոնք մի քանի ժամ անց պատրաստվում են գլխատման, պարզապես զենքի տեսակն են ընտրում։ Իսկ գլխատման է ենթարկվելու ՀՀ մայր օրենքը՝ Սահմանադրությունը։

Այն գլխատելու միտքը ծագել է մեկ հոգու գլխում՝ երկրի գլուխ հանդիսացող վարչապետի, որը թերևս վախ ունի իր իսկ գլխի անվտանգության հարցում, մտածում է՝ վաղը իրեն են գլխատելու երկրում ապօրինությունների ու բեսպրեդելի այս աննախադեպ մակարդակի համար, ուստի որոշել է կտրել Սահմանադրության գլուխը, որ օրենքով գոնե՝ իր գլուխն ապահովագրի։ Օրվա վերջում արդեն որոշվեց «զինատեսակը»՝ վաղվա արտահերթ նիստում կներկայացվի օրենքներից ու Սահմանադրությունից կիլոմետրերով հեռու գտնվող իմքայլական Վահագն Հովակիմյանի բերած նախագծերի փաթեթը, որով գլխատելու են Արմեն Սարգսյանին՝ որպես նախագահ, Հանրաքվեի ինսիտուտն ու Սահմանադրական դատարանը։ Երկորրդ նախագիծը, որը իբրև թե հեղինակել են խորհդրանշական՝ թվով 37 իմքայլական, որի մի մասը տեղյակ էլ չէր, որ իր անունը կա այդ նախագծում, փորձելու են Սահմանադրության մեջ փոփոխությամբ ազատվել ՍԴ գործող անդամներից առնվազն 7-ից։

Դրանով առաջարկվում է Սահմանադրության մեջ կատարել այնպիսի փոփոխություն, որով կդադարի մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը: Արդյունքում ՍԴ գործող կազմից կմնա ընդամենը երկու անդամ, որոնք ՍԴ անդամ են դարձել վերոնշյալ 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո՝ ՍԴ ճգնաժամի կեղծ թեզն առաջ քաշած Վահե Գրիգորյանն ու Արման Դիլանյանը։ Այս ամենը ոչ այլ ինչ է, քան սահմանադրական կարգի տապալում, ինչը, սակայն, «Իմ քայլի» 88-հոգանոց պատգամավորների ուղեղներին կարծես թե հասու չէ։ Իսկ եթե գիտակցում էլ են ոմանք, որ գործ ունեն քրեական հանցագործության տարրեր պարունակող արարքի հետ, ապա չունեն բավարար համարձակություն ու կամք՝ հակադրվելու։

Այսօրվա չարաբաստիկ արտահերթ նիստի օրակարգը հաստատվեց երեկ երկու անգամ հետաձգված ԱԺ խորրդի նիստում։ Երեկոյան վերջապես կայացած նիստին ընդդիմությունը դեմ է արտահայտվել այս օրակարգին, բայց իմքայլականները, որոնք ճակատագրի հեգնանքով մեծամասնություն են կազմում նոր խորհրդարանում, կարողացել են անցկացնել իրենց ուզած դավադիր օրակարգը։

Փոորձեցինք ընդդիմադիր խմբակցություններից հետաքրքրվել, թե ինչ են պատրաստվում անել այս վտանգավոր նախագծերի դեմն առնելու համար։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն ասաց, որ իրենք դեռ պետք է պարզաբանեն սրա նպատակը, իմաստը և իրավական հիմքերը։

«Մենք մեր խմբակցությունում քննարկել ենք և դեռ որևէ կերպ չենք կարողանում մեզ համար համոզիչ կամ փաստարկված որևէ արգումենտ ունենալ նման նախագծի անհրաժեշտության կարիքի, էլ չեմ խոսում՝ իր վատ ազդեցությանը, որն ակնհայտ է»,-ասաց Մանե Թանդիլյանը։

Ըստ Թանդիլյանի՝ այս նախագծերը մի առանձին ինստիտուտ չեզոքացնելու և նրա գործառույթները կասեցնելու նպատակ են հետապնդում։

«Միևնույն ժամանակ սա նաև նախագահի լիազորություների սահմանափակում է նախատեսում։ Այսինքն՝ նա նույնպես հնարավորություն ուներ Սահմանադրական դատարան դիմելու, այդ հնարավորությունն էլ կդադարի։ Այսինքն՝ ստացվում է, որ Սահմանադրական դատարան չեն ուզում, որ գոյութուն ունենա»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Հարցին՝ ինչ քայլեր են նախատեսում անել այս վտանգավոր նախագծի դեմն առնելու, Թանդիլյանն ասաց․ «Գիտե՞ք, այն հայտարարությունները, որ անում են իշխանական մեր գործընկերները՝ հանրույթունը մենք ենք, բոլոր քաղաքացիները դա են ուզում, մեզ տալիս է հնարավորություն եզրակացնելու, որ նրանք, եթե գնան այդ ճանապարհով, ուղղակի կողմ են քվերակելու և անց են կացնելու։ Բնական է, որ դրա մասին ոչ միայն ասել ենք և պնդելու ենք նաև լիագումար նիստում, որ այս նախագծերը վտանգավոր դրույթներ և կարգավորումներ են պարունակում, բայց, միևնույն ժամանակ, մենք պիտի հորդորենք, որ այդ քայլից հետ կանգնեն։ Եթե չեն կանգնելու, ապա ամբողջ պատասխանատվությունը՝ քաղաքական և իրավական, իրենք են կրում»։

ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն էլ դեմ արտահայտվեց իմքայլականների այս նախաձեռնությանը՝ նշելով, որ իրենք խմբակցությամբ քննարկել են և ամեն մեկն իր մտահոգությունը հայտնել է, թեպետ վերջնական որոշում դեռ չունեն։

«Այս պահին ես կարող եմ իմ տեսակետն արտահայտել, որը վստահ եմ՝ չի տարբերվելու խմբակցության տեսակետից, որ սա բացառապես անընդունելի է։ Սա ամենահակաիրավական ճանապարհն էր, որն ընտրել է իշխանությունը։ Ես չգիտեմ՝ ինչն է նման հապճեպության խնդիրը, ես չգիտեմ՝ ինչն է իրենց խանգարում, որ ամեն մի թիթիզ նախագիծ իրենք պատրաստ են ուղարկել Վենետիկի հանձնաժողով, իսկ այս առանցքային նախագիծն ուղղակիորեն հրաժարվում են ուղարկել միջազգային փորձագիտության։ Կամ մոտավորապես գիտեմ՝ ինչու այդ ամենը չի արվում, որովհետև վստահ եմ, որ Վենետիկի հանձնաժողովն ուղղակի ջախջախելու, պատերին խփելու և ասֆալտին է փռելու այս նախագիծը՝ համարելով այն Սահմանադրությանը հակասող»,-ասաց տիկին Զոհրաբյանը։

Նա նկատեց, որ վատթարագույն ճանապարհն էր, որը կարող էին ընտրել ՍԴ-ից ազատվելու, Սահմանադրական դատարանի ինստիտուտը լուսանցք շպրտելու, նախագահի՝ առանց այն էլ գոյություն չունեցող ինստիտուտը չեզոքացնելու։

Հարցին՝ ի՞նչ են անելու այս ամենի դեմն առնելու համար, Նաիրա Զոհրաբյանը գրեթե ասաց նույնը, ինչ Թանդիլյանը, որ հարցեր կուղղեն հիմնական զեկուցողին, կփորձեն հասկանալ՝ ինչու են նման նախագիծ բերել։

«Ես իրավագետ, սահմանադրագետ չեմ, բայց ես մեծագույն հարգանք ունեմ Գևորգ Դանիելյանի և բոլոր սահմանադրագետների հանդեպ, որոնք ուղղակի ջախջախել են նախագիծը։ Բոլոր այս հարցերը կուղղենք հիմնական զեկուցողին, և նրանից պատասխաններն ստանալուց հետո, բնականաբար, ընդդիմությունը, չասեմ՝ շատ, բայց որոշակի գործիքակազմեր ունի, և կքննարկենք, թե այս կամ այն գործիքակազմը ոնց ենք օգտագործում»,-ասաց Զոհրաբյանը։

Նշենք, որ իշխանությունն այնպիսի խորամանկ մի տարբերակ է մտածել, որ երկու հարցերի քննարկման համար ընդհանուր սահմանել են 5 ժամ, և քննարկելու և քվեարկելու են միանգամից առաջին ու երկորրդ ընթերցման ռեժիմերով, որ ընդդիմությունը ժամանակ չունենա սահմանված ստորագրություններով դիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելու այս նախագծերի սահմանադրականության հարցը»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչո՞ւ է հոսպիտալացվել Փի Դիդին․ բանտային միջադեպի մասին լուրերը հերքվում ենՀունաստանում տարեսկզբից Արևմտյան Նեղոսի վիրուսով վարակման 452 դեպք է գրանցվելԵվրոպական երկրներն ուժեղացնում են անօրինական միգրացիայի դեմ պայքարը. ՄելոնիԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվիԲելինգհեմը կերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետՄենք ակնհայտ ռազմական գերազանցություն ունենք Ռուսաստանի նկատմամբ. ԳրինկևիչՀայաստանից ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, և Թուրքիայից գալու են Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոնՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըՀայտնի ռեփեր Navai-ը շարունակում է մնալ կալանքի տակՎեց ժամացույց՝ ադամանդներով ու թանկարժեք քարերով․ «Patek Philippe»-ի նոր հավաքածունԱԹՍ-ներն առաջին անգամ հարձակվել են Սուրգուտի վրա, հրդեհ է բռնկվել Չեռնոմիրդինի անվան գործարանում. ԶԼՄ-ներՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարԲրյանսկի մարզում կնոջ դիակ է հայտնաբերվել սնդուկի մեջԽաչատուրյանն ու Գուտերեշը քննարկել են տարածաշրջանային խաղաղության և ՀՀ-ՄԱԿ համագործակցության հարցերըԿալասը հայտարարել է, որ ԵՄ-ն դեռ չի կարող փոխարինել Ուկրաինայում Starlink համակարգինTesla-ն ներկայացրել է թռչող ավտոմեքենա (տեսանյութ)Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ ՌուսաստանինՏղամարդը 20 տարի շարունակ ներկայացել է որպես իր մահացած երկվորյակ եղբայր՝ բանտից խուսափելու համարՊուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցելԽաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերներըԳոբի անապատի արտասովոր թանգարանը թաքցնում է 130 միլիոն տարվա պատմությունՊատմական նախաձեռնություն Երևանից․ ՇՄ նախարարՀայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ ԼուկաշենկոՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՓաշինյանի ասածը շատ ավելի վտանգավոր է․ Ադրբեջանը Տիգրանաշենին կապող ճանապարհ են ուզում տալ․ԽաչատրյանStarlink-ի արագությունն աճել է, բայց դեռ չի հասել նախկին մակարդակին. ԶելենսկիՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԳերմանիան և Ֆրանսիան համաձայնության են եկել եվրոպական ավտոարդյունաբերությանը աջակցելու ծրագրի շուրջԱՄՆ Ռուսական դիզելային վառելիքի արտահանման համար խոչընդոտներ չկան. ՆովակՔննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցերԴեղատան տերը կենդանիների համար նախատեսված դեղամիջոցները վաճառել է որպես մանկական դեղամիջոցAFP. Մակրոնը կորցնում է իր ազդեցությունը համաշխարհային ասպարեզումԲըրնհեմն ասել է, որ չի ցանկանում պատմության մեջ մտնել որպես Մեծ Բրիտանիայի վերջին վարչապետԻնչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունըԽաղաղության խոստումներ, էլեկտրաէներգիա՝ Ադրբեջանից. Զելենսկին արյունոտել է իրեն կերակրող ձեռքըԱՄՆ-ն կրկին հետաձգել է «Լուկօյլի» արտասահմանյան բենզալցակայանների դեմ պատժամիջոցների կիրառումըԼուկաշենկոն կոչ է արել Զելենսկուն կատարել իր խոստումները և առաջադրվել նախագահի պաշտոնումԽաղաղության հաստատման գործընթացում առկա են բնապահպանական հարցեր. վարչապետՎատիկանը հայտնել է Հռոմի պապի վիճակի մասին վիրահատությունից հետոՀայաստանում ապօրինի զենքի շրջանառության 164 դեպք է արձանագրվել․ 11 անձ ձերբակալվել էՄեծ Բրիտանիան մոտ 1 մլրդ ֆունտ կներդնի տարբեր ոլորտներում. ներկայացուցիչԶելենսկին ԵՄ-ից լրացուցիչ ֆինանսավորում է խնդրելԻրանը խոստացել է արձագանքել ԱՄՆ-ի կողմից երկրի էներգետիկ օբյեկտների դեմ ուղղված սպառնալիքներինՌԴ-ն ակտիվ մասնակցում է բնապահպանական տարբեր նպատակների իրականացմանը. ՌԴ նախագահի օգնականԻրաքի արտգործնախարարը Իրան-ԱՄՆ հակամարտությունից երկրին հասցված վնասը գնահատում է 60 միլիարդ դոլարՀայաստանի և Ղրղզստանի նախագահները COP17-ի շրջանակում քննարկել են համագործակցության հեռանկարներըՖինանսների նախարարը հայտարարել է, որ Ուկրաինան չի կարողանում գտնել 40 միլիարդ եվրո ռազմական կարիքների համարՀայաստանի և Թուրքիայի նախարարները COP17-ի շրջանակում քննարկել են համագործակցության նոր հնարավորություններըԶիմբաբվեի ներկայացուցիչ․ Կենսաբազմազանության պահպանման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ֆինանսավորում
Ամենադիտված