Վանեցյանն անցյալի արձագանքն է․ Արմեն Գրիգորյան
Քաղաքական
Ճիշտն ասած, ծանոթ չեմ հարցազրույցին, բայց չեմ էլ ակնկալում, որ պատասխանն այնպիսին պետք է լիներ, որ արձագանքելու անհրաժեշտություն լիներ։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԽՔ Արմեն Գրիգորյանն` անդրադառնալով Վանեցյանի երեկ տված այն հարցազրույցին, որում նա, խոսելով հիբրիդային հեղաշրջման և դրանք իր անվան հետ կապելու մասին, նշել է, որ դրանք անլուրջ հայտարարություններ են։
Հարցին, թե Վանեցյանը հարցազրույցի ժամանակ ասել է, որ ներկայիս իշխանությունները տպավորություն են ստեղծում, որ կարծես այլընտրանքը նախկիններն են, բայց դա այդպես չէ, երբ ինքը գա իշխանության, նույնպես դեմ կլինի և թույլ չի տա, որ Հայաստանը վերադառնա անցյալին, ինչպես նաև անդրադարձավ Բուքիքիոյի հայտարարությանը, որը վտանգ է պարունակում, նա ի՞նչ կասի այդ կապակցությամբ, Գրիգորյանը պատասխանեց․
«Ես կարծում եմ, որ ընդհանուր միջազգային կառույցների արձագանքների տեսանկյունից պետք է ընդհանուր կոնտեքստի մեջ նայել և ես լուրջ խնդիրներ միջազգային կառույցների կողմից որպես հայտարարություն չեմ տեսնում։ Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը շարունակվելու է, մենք որևիցե հարցում որևէ հետընթաց չենք ունենալու։ Ես համոզված եմ, որ բոլոր այն խնդիրները, որոնք գոյություն ունեն ժողովրդավարացման պրոցեսում մենք առաջնահերթությունը տալու ենք ներքին քաղաքականությանը և ներքին պահանջին»։
Դիտարկմանը, թե ի՞նչ կասի Վանեցյանի այն հայտարարությանը, որ թույլ չի տալու՝ անցյալի վերադարձ լինի, Գրիգորյանը պատասխանեց․ «Վանեցյանը անցյալի արձագանքն է»։
Հարցին, թե կա՞ն արդյոք Հայաստանում օտարերկրյա ֆինանսավորում ունեցող քաղաքական կուսակցություններ, ինչպես որ նշել է Վանեցյանը, Գրիգորյանը պատասխանեց․ «Կարծում եմ, եթե նա ունի տվյալներ՝ պետք է հրապարակի դա և եթե աշխատանքի ժամանակ է ունեցել նման տվյալներ, պետք է որ զեկուցեր»։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում