«Մարդ» ասելիս իշխանական գործընկերները հասկանում են յուրայիններին․ Մանե Թանդիլյան
Քաղաքական
ԱԺ-ում այսօրվա ամբողջ քննարկման ժամանակ հետևում էի և հասկացա ինձ համար մի շատ ցավալի հանգամանք, որ «մարդ» ասելով իմ իշխանական գործընկերները, ճիշտն ասած, հասկանում են յուրայիններին, այն մարդկանց, ովքեր կիսում են իրենց տեսակետը: Այս մասին այսօր ԼՀԿ անունից ելույթ ունենալիս ասաց խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը։
Նա ասաց, որ իրենց հետ տարակարծություն ունեցողներին իշխանական գործընկերները այդպիսին չեն համարում և հաճախ մեղադրում են պետական շահերին դեմ գնալու մեջ։ Այդ պայմաններում, ըստ Թանդիլյանի, տարօրինակ չէ, որ իշխանական թիմը աչքաթող է անում մարդու իրավունքներին առնչվող հարցերը։
Երբ իշխանությունները Սահմանադրական դատարանի դատավորներին ազատելու նախագծի ընդունման համար նախաձեռնում են հանրաքվե, դրանով նրանք պատասխանատվությունը գցում են քվեարկողների վրա։ Մինչդեռ, ըստ Թանդիլյանի, նման հարցերը չեն կարող դրվել հանրաքվեի, և դա նույնն է, որ հանրաքվեի դրվի մարդկանց մահապատժի ենթարկելու հարցը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում