«Ուրարտու»-ն սկսում է կիպրական հավաքը
Սպորտ
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի անձնակազմը փետրվարի 6-ի առավոտյան Երևան-Աթենք-Լառնակա չվերթով մեկնեց Կիպրոս:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմը հանգրվանել է Այիա Նապա քաղաքում, որտեղ կնախապատրաստվի մինչև փետրվարի 19-ը։
Ուսումնամարզական հավաքի ընթացքում պլանավորված է անցկացնել ստուգողական 3 հանդիպում։Փետրվարի 8-ին «Ուրարտուն» ուժերը կչափի Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «ՈՒֆա»-ի հետ։ Փետրվարի 12-ին մրցակիցը Եկատերինբուրգի «Ուրալն» է, իսկ փետրվարի 17-ին՝ «Տեքստիլշիկը»:
Թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը ուսումնամարզական հավաքի է հրավիրել 26 ֆուտբոլիստի:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում