Մանկապիղծ քահանան բռնաբարել է տղային հուղարկավորության ժամանակ
ԱյլԱՄՆ Միչիգան նահանգի կաթոլիկ հոգևորականին մեղադրել են մանկապղծության մեջ:
Ինչպես հայտնում է MLive-ը, 81-ամյա Վինսենթ Դե Լորենցոն կասկածվում է երկու 5-ամյա տղաների նկատմամբ սեռական բռնություն գործադրելու մեջ:
Հետաքննության տվյալներով՝ Դե Լորենցոն բռնաբարել է Բերտոն քաղաքի եկեղեցական դպրոցի աշակերտին: Նրան նաև մեղադրում են տղայի նկատմամբ 1995-2000-ական թվականներին դաժան վերաբերմունք ցուցաբերելու մեջ:
Բռնաբարության երկրորդ դեպքը տեղի է ունեցել 1987 թվականի մայիսին: Նրա զոհն է դարձել 5-ամյա տղան, ով մասնակցելիս է եղել թաղման արարողությանը, որն անցկացնում էր Դե Լորենցոն:
Տղան մի քանի տարի անց դիմել է ոստիկանություն և պատմել ողջ եղելությունը: