«Լոռի»-ն նոր դարպասապահ ունի
Սպորտ
Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբը նոր դարպասապահ ունի:
Դարպասապահ Դիեգո Բարրիոսը տեղափոխվել է «Լոռի»: 25-ամյա իսպանացին նախկինում հանդես է եկել «Լեգանեսում», «Վալյադոլիդ Բ»-ում, «Սանսեում»։ «Լեգանեսի» կազմում մասնակցել է Լա լիգայի մեկ հանդիպման: Ֆուտբոլիստի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր:
Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի փետրվարի 28-ին: Այժմ բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լոռի»-ն, որն ունի 28 միավոր: 27-ական միավոր ունեն«Արարատ-Արմենիա»-ն, «Ալաշկերտ»-ը և «Արարատ»-ը: 25 միավորով 5-րդ տեղում «Շիրակ»-ն է, «Նոա»-ն ունի 24 միավոր: «Փյունիկ»-ն իր ակտիվում ունի 20, «Ուրարտու»-ն` 17, «Գանձասար-Կապան»-ը` 14 միավոր: Միավոր չունի «Երևան»-ը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում